22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանում ձյուն է տեղում

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության, Սելիմի լեռնանցքում, ինչպես նաեւ Սիսիանի եւ Ալավերդու տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում եւ Մեղրիում: Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

“Անսիրտները” Կորեայում կկանգնեն դատարանի առջեւ

Հյուսիսային Կորեայում դատարանի առջեւ կկանգնեն նրանք, ովքեր չեն սգացել առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը: Այս մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները: Առաջին նիստերը տեղի են ունեցել դեռեւս սգի վերջին օրը` դեկտեմբերի 29-ին: Առաջնորդի մահվան հանդեպ անտարբեր մնացածներին սպառնում է 6 ամսվա ազատազրկում աշխատանքային գաղութներում: “Անսիրտների” շարքին են դասվել նաեւ նրանք, ովքեր համարձակվել են քննադատել գործող ռեժիմը: […]

Նախագահը ցավակցել է հայ հետախույզի ընտանիքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 11-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, ԽԳեւորգ Վարդանյանորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ:   Գեւորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին եւ ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու […]

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը հայտնել է ճշմարտությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը մեկնել է Սիրիայից` Բաշար Ասադի ռեժիմին մեղադրելով ռազմական հանցանքների մեջ, ինչպես նաեւ հայտնելով, որ ԱԵԼ-ի առաքելությունն այնտեղ “ֆարս” էր: Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը “Ալ-Ջազիրային” հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները տանկերը չեն հանել փողոցներից, դիպուկահարներն ամենուրեք են, մարդկանց գողանում են, իսկ նրանց, ում հեռուստատեսությամբ ցուցադրում են որպես ձերբակալությունից ազատվածներ, պարզապես պատահական անցորդներ […]

Իրանցի ֆիզիկոսի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին

Թեհրանի հյուսիսում սպանվել է Թեհրանի տեխնիկական համալսարանի միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանին: Այս մասին հայտնել է իրանական “Fars” ինֆորմացիոն գործակալությունը: Նա մահացել է պայթյունի արդյունքում, որի պատճառն անհայտ տղամարդու կողմից նրա մեքենայի տակ դրված ականն է եղել:Ահաբեկչության արդյունքում տուժել է եւս 2 մարդ, որոնք գտնվել են մոտակայքում: “Fars” ինֆորմացիոն գործակալության տվյալներով` Թեհրանի փոխնահանգապետն ահաբեկչության […]

ԱԱԽ քարտուղարը մեկնել է, բայց ոչ մենակ…

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաեւ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցեւի հետ, որին կհետեւի պատվիրակությունների […]

Օտարերկրացիներին թույլ չեն տվել ֆինանսավորել ընտրություններն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է օտարերկրացիների կողմից ամերիկյան ընտրական քարոզարշավների ֆինանսավորման արգելքը: Այս մասին հայտնում է “Agence France-Presse”-ը: Այս որոշումը վերաբերում է ազգային, նահանգային եւ տեղական ընտրություններին: Դատարան էին դիմել 2 արտասահմանցի, որոնցից մեկը Կանադայի քաղաքացի է, իսկ մյուսը` կանադա-իսրայելական քաղաքացիություն ունի: Հայցվորների մոտ ամերիկյան աշխատանքային վիզաներ են եղել: Ինչպես հայտնում է “The New York […]

ԱՄՆ-ը իր քաղաքացուն չի ճանաչում իբրեւ ԿՎՀ-ի լրտես

Սպիտակ տան պետքարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Իրանում մահապատժի ենթարկված ԱՄՆ-ի քաղաքացին չի աշխատել ԿՎՀ-ի համար: Նրա հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նույնպես հայտնել է, որ Ամիր Միրզա Հեքմաթիի դեմ լրտեսության մեղադրանքը շինծու է: ԱՄՆ-ը պնդում էր Հեքմաթիի անմեղությունը նաեւ մինչեւ նրան մահապատժի ենթարկելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի […]

Հետո չասեք`չեք զգուշացրել. Հայաստանի ոստիկանություն

 Ըստ  Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից: Տեսախցիկները տեղակայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ,  Խանջյան-Սայաթ Նովա,  Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,  Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղակայված են  Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց,  Սարալանջի, […]

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի