Հետո չասեք`չեք զգուշացրել. Հայաստանի ոստիկանություն
Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:
Տեսախցիկները տեղակայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Միաժամանակ ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:
Ոստիկանությունը հորդորում է նաեւ բոլոր վարորդներին` պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: