15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը: Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդն այս առիթով իր զեկույցում հայտնել է. “20 տարի առաջ այս օրը Կանադան արեւմտյան երկրների մեջ առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանը որպես անկախ երկիր եւ մի քանի օր հետո պաշտոնապես հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Այսօր մենք վայելում ենք մեր ամուր, աճող եւ բազմակողմ համագործակցությունը”: Նախարարը նշել […]

Թուրքիան 22,5 տարվա ազատազրկում է սպառնում Յորքի դքսուհուն

Թուրքիայի իշխանությունները դատարանում պաշտոնապես հեռակա մեղադրանք են ներկայացրել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի հանդեպ` թուրքական տարածքում որբ երեխաներին նկարահանելու եւ նրանց` անձնական կյանք ունենալուն խանգարելու մեջ: Եթե մեղադրանքներն ապացուցվեն, Ֆերգյուսոնին կսպառնի մինչեւ 22,5 տարվա ազատազրկում, ինչը միջազգային դատական չափանիշներով` բոլորովին համապատասխան չէ այդ արարքին: Դատական գործընթացն սկսելու ամսաթիվը դեռեւս չի նշվել: 2008-ին դքսուհին իր դստեր` արքայադուստր […]

Թուրքերն արհամարհում են ամերիկյան սանկցիաներն Իրանի հանդեպ

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը  հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ  սանկցիաներին, որոնց իրականացումը պնդում է ԱՄՆ-ը: Նրա խոսքով` Անկարան կուսումնասիրի սանկցիաներին վերաբերող առաջարկությունները, սակայն չի ենթարկվի դրանց: Դիվանագետը պարզաբանել է, որ իր երկրի համար նշանակություն ունեն միայն  Իրանի վրա ազդելու այն միջոցները, որոնք առաջարկել է ՄԱԿ-ը: Այս կերպ Թուրքիան […]

Հանրապետության նախագահը մշակույթի գործիչների հետ նշել է Հին Նոր տարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա: Հանրապետության ղեկավարը շրջել է վերակառուցված եւ վերանորոգված թատրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նախագահին ներկայացվել է, որ ստեղծման օրվանից թատրոն-ստուդիան գործել է Կինոյի տան փոքր դահլիճում եւ ավելի քան 30 տարի վերանորոգման չէր ենթարկվել: Արդյունքում՝ այն հայտնվել էր անմխիթար վիճակում: 2011թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ […]

ՄԻՊ-ի արձագանքը` մահացած զինվորի մահվանը

Տեղեկանալով զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ցավակցությունն է հայտնել մահացած զինվորի հարազատներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։ “Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռեւս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած եւ հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ […]

Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչություններից կարելի էր խուսափել

Նորվեգիայի Ուտոյա կղզում եւ Օսլոյում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչություններից, երբ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պայթեցրեց եւ կրակեց 77 մարդու, կարելի էր խուսափել: Այս մասին վկայում են նոր ստացված տվյալները` ողբերգությունից մի քանի ամիս անց: Պարզվում է, որ Բրեյվիկը զանազան օրգանների հայտնել է իր մտադրությունների մասին, սակայն նրա սպառնալիքները լուրջ չեն ընդունել: Ինչպես հայտնել է “WSWS” կայքը, […]

Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

ՌԴ վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը: “2012-2018-ի ծրագիր” անվանումը կրող փաստաթուղթը հասանելի է “Путин 2012” կայքում: Տեքստը կազմված է 4 գլուխներից, որոնցում ներառված են վերջին 10 տարիներին երկրում գրանցված արդյունքները եւ առաջիկա վեց տարիների համար իշխանությունների ծրագրերը: Հենց այս ժամկետով Պուտինը կնախագահի 2012-ի մարտի 4-ին  կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու […]

ԱԱԽ քարտուղարի գործուղումը շարունակվում է

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում է: Արթուր Բաղդասարյանի եւ իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի` օդանավակայանում տեղի ունեցած առանձնազրույցից հետո շարունակվել են ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության պաշտոնական հանդիպումները: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար  Միխայիլ Ռուսիի հետ: Հանդիպման […]

Սիրիայում լրագրող է սպանվել

Ֆրանսիական “Ֆրանս-2” հեռուստաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Սիրիայում սպանվել է իրենց աշխատակիցներից մեկը: Լրագրող Ժիլ Ժակյեն  Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել: Ինչպես հայտնել է “Интерфакс”-ը, եւս մեկ լրագրող վնասվածք է ստացել: Ընդհանուր առմամբ, հրթիռային հարձակումը 8 մարդու կյանք է խլել, տուժել եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 25 մարդ: Պայթյունը տեղի է […]

Մարդու իրավունքների թուրք պաշտպանը կոչ է անում իր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների հայտնի թուրք պաշտպան եւ “Բելգե” հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուն, որն այժմ բանտարկության մեջ է գտնվում, իր փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել Թուրքիայի պառլամենտին, որում կոչ է անում վերջինիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր նամակում Զարաքոլուն մասնավորապես նշել է. “Ցեղասպանության 100-ամյակը մոտենում է, իսկ ժխտման քաղաքականությունը դեռեւս շարունակվում է: Թուրքիան պետք է ընդունի պատմական փաստը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի