22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչություններից կարելի էր խուսափել

Նորվեգիայի Ուտոյա կղզում եւ Օսլոյում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչություններից, երբ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պայթեցրեց եւ կրակեց 77 մարդու, կարելի էր խուսափել: Այս մասին վկայում են նոր ստացված տվյալները` ողբերգությունից մի քանի ամիս անց:

Պարզվում է, որ Բրեյվիկը զանազան օրգանների հայտնել է իր մտադրությունների մասին, սակայն նրա սպառնալիքները լուրջ չեն ընդունել: Ինչպես հայտնել է “WSWS” կայքը, անցյալ տարվա մարտին` ողբերգությունից 3 ամիս առաջ, Բրեյվիկը զանգահարել է պետական ծառայությունների Նորվեգական կենտրոն եւ հայտնել, որ պատրաստվում է զանգվածային սպանություն իրագործել` կրակել Նորվեգիայի աշխատանքային կուսակցության երիտասարդական գագաթաժողովի մասնակիցներին: Չարագործը պատմել է նաեւ իր 1500 էջանոց մանիֆեստի մասին, որը նա անվանել է “եվրոպական մշակութային-պահպանողական հեղաշրջման կարեւորագույն փաստաթուղթ”:

Հետաքրքիրն այն է, որ առաջին նախազգուշացումով Բրեյվիկը չի սահմանափակվել: Մայիսին եւ հունիսին նա մի շարք զանգեր է կատարել Նորվեգիայի տարբեր պետական ծառայություններ, ինչպես նաեւ փորձել է կապվել երկրի առաջատար քաղաքական կուսակցությունների հետ: Բայց նրան, ամենայն հավանականությամբ, լուրջ չեն ընդունել:

Նույնիսկ ահաբեկչությունից հետո չինովնիկները միանգամից չեն կապել “խուճապային ազդանշան” հանդիսացող զանգերը  Ուտոյայում տեղի ունեցած ողբերգության հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ