12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրապետության նախագահը մշակույթի գործիչների հետ նշել է Հին Նոր տարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա: Հանրապետության ղեկավարը շրջել է վերակառուցված եւ վերանորոգված թատրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Նախագահին ներկայացվել է, որ ստեղծման օրվանից թատրոն-ստուդիան գործել է Կինոյի տան փոքր դահլիճում եւ ավելի քան 30 տարի վերանորոգման չէր ենթարկվել: Արդյունքում՝ այն հայտնվել էր անմխիթար վիճակում: 2011թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ որոշվել է վերակառուցել եւ վերանորոգել դահլիճն ու հարակից տարածքը՝ օգտագործելով այն թե՛ թատրոն-ստուդիայի, եւ թե՛ Կինեմատոգրաֆիստների միության միջոցառումների համար:

Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011թ. դեկտեմբերին:

Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը դիտել է թատրոն-ստուդիայի տարբեր ներկայացումներից դրվագներ, նոր դահլիճում ցուցադրվել է նաեւ “Արմենֆիլմ” կինոստուդիայի “Կինոաշուն. ազգային կինոյի ամիս” ծրագրի մասին տեսանյութ:

Այնուհետեւ հանրապետության ղեկավարը հանդիպել է մշակույթի գործիչների հետ՝ հին տոմարով Նոր տարին նշելու նպատակով:

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ