22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան են գալիս

Այսօր` հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը: Նրանք,  բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, հանդիպելու են  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանի հետ: Քաղաքական կուսակցությունների, […]

Իտալիայում խորտակված նավում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, “Costa Concordia”  նավը 4000 ուղեւորով վթարի է ենթարկվել  Իտալիայի արեւմտյան ափերին` Տոսկանայի շրջանի Ջիլիո կղզու մոտակայքում: Արդյունքում մահացել է ութ մարդ: Քիչ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.аm-ին ասաց, որ Իտալիայի ԱԳՆ կողմից տրամադրված նախանական տեղեկությունների համաձայն, խորտակված նավում ՀՀ քաղաքացի չի եղել:

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են փոխել Իրանի քաղաքական կուրսը

Ազգային անվտանգության գործով Սպիտակ տան ղեկավարի օգնական Բենա Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի  քաղաքականությունը  ուղղված չէ Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխությանը, այլ միայն` պատժամիջոցների միջոցով այդ երկրի պահվածքի փոփոխությանը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է նստել  բանակցությունների սեղանի շուրջ, սակայն համոզված է, որ իրավիճակի լավացման ուղղությամբ մյուս քայլը պետք է արվի Թեհրանի […]

Թուրքերը շարունակում են վիրավորված մնալ ֆրանսիացիներից

Անկարայի իշխանությունները պատրաստվում են անվանափոխել  բոլոր փողոցները, որոնք կապված են Ֆրանսիայի հետ այն դեպքում, եթե ֆրանսիական Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը: Անկարայի քաղաքային իշխանության ներկայացուցիչ Ավնի Կավլակը BBC–ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ մայրաքաղաքի խորհրդի պատգամավորները միաձայն կողմ են արտահայտվել Անկարայի փողոցների անվանափոխության հետ կապված քաղաքապետի այս նախաձեռնությանը: Եվ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի […]

Հանրապետության նախագահը Արմավիրի մարզում է /ֆոտո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նա  մասնակցել է մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող “Նոյան” պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այստեղ նախագահին ներկայացրել են ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական […]

Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել հայազգի լեգենդար հետախույզին

Այսօր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է Տրոյեկուրովյան գերեզմանատուն, որտեղ տեղի է ունեցել հայտնի սովետական հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորությունը: Բացի Պուտինից` սգո արարողությանը մասնակցել են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը: Հիշեցնենք, որ լեգենդար հետախույզը, Սովետական Միության հերոսը վախճանվել է հունվարի 10-ին քաղցկեղից: Ավելի վաղ վարչապետը […]

Սիրիան հրաժարվել է ընդունել հումանիտար օգնությունը

Սիրիական իշխանությունները թույլ չեն տվել հումանիտար օգնությամբ շարասյունը մտնի իրենց երկիր: Ինչպես հայտնել է “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը, օգնությունը հավաքված է եղել արտասահմանում բնակվող սիրիացիների կողմից: Սահմանապահները թույլ չեն տվել գրեթե 150 մարդու, որոնք հարեւան Թուրքիայից հագուստ, դեղամիջոցներ եւ սնունդ են բերել: Ոչ մի ավտոմեքնեա կամ ավտոբուս, որոնցով բերվել է օգնությունը, չի անցել Սիրիայի սահմանը: Ակտիվիստները սահմանի […]

ԱՄՆ-ը կշարունակի իր ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պնդում է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդական բարեփոխումներ անցկացնելու, մարդու իրավունքները եւ ազատությունը լիարժեք հարգելու անհրաժեշտությունը: Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համատեղ ջանքեր են գործադրել Կովկասում առաջընթացի հասնելու համար, “չնայած որ տարածքային վեճերը եւ հետագա քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը խոչընդոտ են հանդիսանում ավելի […]

Ֆրանսիայում նախընտրական կրքերը թեժանում են.Սարկոզիի հիմնական հակառակորդը Ֆրանսուա Օլլանդն է

Ֆրանսիայում սկսվել է նախագահական ընտրությունների մրցավազքը: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի, որի վարկանիշը վերջերս զգալիորեն ընկել է, հիմնական ախոյան համարում են սոցիալիստական կուսակցության նոր թեկնածուին` Ֆրանսուա Օլլանդին: Կուսակցությունն անցյալ տարի կորցրեց իր հիմնական թեկնածուին`  Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին: Վերջինս ստիպված էր պաշտոնաթող լինել սեքս-սկանդալի պատճառով: Մրցապայքարի 3-րդ եւ ոչ պակաս լուրջ թեկնածու են […]

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը: Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդն այս առիթով իր զեկույցում հայտնել է. “20 տարի առաջ այս օրը Կանադան արեւմտյան երկրների մեջ առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանը որպես անկախ երկիր եւ մի քանի օր հետո պաշտոնապես հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Այսօր մենք վայելում ենք մեր ամուր, աճող եւ բազմակողմ համագործակցությունը”: Նախարարը նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի