15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան են գալիս

Ջոն Պրեսկոտ եւ Ալեքս Ֆիշեր

Այսօր` հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը:

Նրանք,  բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, հանդիպելու են  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանի հետ:

Քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների հետ նույնպես հանդիպումներ նախատեսված են: Համազեկուցողները հայաստանյան քննարկումների ժամանակ անդրադառնալու են 2008թ. մարտին 10 անձանց մահվան հետ կապված` ԵԽԽՎ 1837 բանաձեւի դրույթների իրականացմանն առնչվող հարցերին,  ոստիկանության քաղաքացիական վերահսկողության անկախ կառույցի ստեղծման եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ