22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Դարձյալ Սելիմի լեռնանցքը

Հունվարի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ , ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը: Հիշեցնենք, որ  ընստ կանխատեսումների, այսօր հանրապետությունում հնարավոր է ձյուն տեղա:  

Հայաստանում կտրուկ փոփոխություններ նկատվում են. Սերժ Սարգսյանին ասաց ԵԽԽՎ համազեկուցողը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել: ԵԽԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ […]

Ծառը աճում է. արդարադատության նախարարին ասաց Պրեսկոտը

Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նախ փոխանցեց այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: “Չորս տարի առաջ  իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, […]

ԱՄՆ-ի “դելֆինային” քաղաքականությունը

ԱՄՆ-ը հնարավոր է հատուկ վարժեցրած դելֆինների միջոցով արգելափակի Հորմուզի նեղուցը,  եթե Իրանը դիմի ծայրահեղ քայլերի եւ փակի արաբական նավթի տեղափոխման համար ստրատեգիական համարվող ուղին, հայտնում է “Интерфакс”-ը: Ըստ որոշ տվյալների` դելֆիններն ամերիկյան բանակում ծառայում են ավելի քան 50 տարի եւ էֆեկտիվ գործունեություն են ծավալում: Ծովաբնակ կենդանիները հեշտությամբ են գտնում ստորգետնյա ականները, ինչպես նաեւ հետախուզություն են […]

Պրեսկոտը նաեւ ՄԻՊ գրասենյակում էր

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց թվում էին մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը (inquiry) եւ մարտյան հետեւանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։ Ջոն Պրեսկոտը դրական […]

ՀՀ նախագահի նոր օգնականը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախա­­գահի  օգնական: Կենսագրական տեղեկություններ. Վարուժան Ներսեսյանը ծնվել է 1973թ-ի  օգոստոսի 31-ին: Հիմնական կրթություն 2007-2009թթ. Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս, 1996-1998թթ.   ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝  պետական ծառայող, 1991-1996թթ.   ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան: Վերապատրաստման […]

Աշխատանքի է հրավիրում Երեւանի քաղաքապետարանը

Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրվող նոր ավտոբուսներով  մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում վարորդական իրավունքի “D” կարգ ունեցող փորձառու վարորդների։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010)51–41-98, (010)46-29-71 կամ (010)39–16–53 հեռախոսահամարներով։     Երեւանի քաղաքապետարան

Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը դարձյալ դուր չեկավ ՄԱԿ-ին

Ռուսաստանը 2-րդ փորձն է կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային վերաբերող  նորացված որոշման իր տարբերակի քննարկումն  անցկացնել` արեւմտյան գործընկերների դիտողությունները հաշվի առնելով: Նախագծի շուրջ քվեարկությունը դեռ չի կայացել, բայց ՄԱԿ-ի մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներ արդեն հայտնել են իրենց դժգոհությունը փաստաթղթի վերաբերյալ եւ մեղադրել  Ռուսաստանին “ժամանակ ձգելու” մեջ: Փաստաթղթում առաջին հերթին բարձր է գնահատվում Արաբական երկրների ջանքերը` […]

Սերժ Սարգսյանը պատրաստակամ է շարունակել երիտասարդների հետ ծրագրերի քննարկումը

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ համալսարանի 2011թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը: Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ […]

Ընդունելություն ի պատիվ ճապոնիացիների

Հունվարի 17-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների եւ խորհրդականների պալատների պատգամավորներ՝ նախկին արտգործնախարար, ներկայումս Ճապոնիայի իշխող ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տակեակի Մացումոտոյի գլխավորությամբ, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Ճապոնիայի ներկայացուցիչ Տոյոհիսա Կոզուկին: Ի թիվս հայ-ճապոնական հարաբերությունների խորացման եւ բազմազանեցման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի