18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պրեսկոտը նաեւ ՄԻՊ գրասենյակում էր

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց թվում էին մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը (inquiry) եւ մարտյան հետեւանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։

Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում։  Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ