23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“ՆԻԿՕ” խանութի մոտ կրակոցներից տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական  հաղորդագրության, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։

Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ եւ 10 րոպե անց հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով վնասվել էին սրահի պատուհանի ապակիները:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննությամբ հայտնաբերել է “ՊՍՄ” տիպի ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ եւ 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի 1 գնդակի բեկոր եւ “Մակարով” տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:

Նույն օրը, ժամը 18։45-ին, “ձախ ոտքի ազդրի հրազենային վնասվածք” ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է “մանումենտի” նոր ճանապարհին` անհայտ անձի կողմից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը “ՆԻԿՕ” կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության ժամանակ արձակված կրակոցներից:

Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի. Aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ