22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ նախագահի նոր օգնականը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախա­­գահի  օգնական:

Կենսագրական տեղեկություններ. Վարուժան Ներսեսյանը ծնվել է 1973թ-ի  օգոստոսի 31-ին:

Հիմնական կրթություն

2007-2009թթ. Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս,

1996-1998թթ.   ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝  պետական ծառայող,

1991-1996թթ.   ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան:

Վերապատրաստման դասընթացներ

 

2005թ. փետրվար-մարտ-Կանխարգելիչ դիվանագիտությունը եւ հակամարտությունների կարգավորումը, Վաշինգտոն,

2004թ. հոկտեմբեր-Սպառազինությունների վերահսկում եւ վերիֆիկացիա, Ստոկհոլմ,

1999թ. հունվար-մարտ-Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Եվրոպական կառույցների դասընթաց,     Վիեննա:

Աշխատանքային փորձ

2008-2012թթ. – ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ,

2006-2008թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ,

2005-2006 թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի վարիչ,

2003-2005թթ. – ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ,

2000-2003թթ. – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, մշտական ներկայացուցչի տեղակալ, Վիեննա,

1999-2000թթ. – ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության երրորդ քարտուղար, Եվրոպական միության եւ ԵԱՀԿ հարցերի պատասխանատու,

1997-1999թթ. – ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ԵԱՀԿ  բաժնի կցորդ, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել են նախագահի մամլո գրասենյակից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ