27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը ոչ ավելի ուշ, քան 3 ամսից: Այդ ժամանակն էլ հարկավոր է Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի նման երկրներին, որոնք ստիպված կլինեն էներգիայի այլ աղբյուր փնտրել: Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է 6-ամսյա ժամկետին: Տնտեսական սանկցիաների հարցով վերջնական որոշում կընդունվի հունվարի 23-ին` Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Արգելքը […]

“Ռուսաստանը պարտվում է Վրաստանին”.Սաակաշվիլի

Մարթվիլիում նոր բժշկական կենտրոնի բացման առիթով իր ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ռուսատանը Վրաստանին պարտվում է գլխավոր` գաղափարական մարտում: Նրա խոսքով` Վրաստանը զարգանում է արագ տեմպերով, եւ ոչ ոք չի կարող դա կանգնեցնել: “Մենք չունենք նավթ կամ գազ, մենք չենք կառուցում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք նրանք կարող են կառուցել, նրանք ունեն ռազմական ուժ, […]

Մինչ Օբաման նշելիս է եղել կնոջ ծննդյան տոնը, Սպիտակ տան վրա ծխացող ռումբ են նետել

Հունվարի 17-ի երեկոյան` “Օկուպացրեք Կոլումբիայի շրջանը”  բողոքի ակցիայի ժամանակ, Սպիտակ տան տարածքում անհայտ խուլիգանները ծխացող ռումբ են նետել: Միջադեպի հետ  կապված` Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է, հայտնում է “Reuters” գործակալությունը: Նախագահ Բարաք Օբաման այդ պահին մոտակա ռեստորաններից մեկում նշելիս է եղել կնոջ` Միշել Օբամայի ծննդյան 48-ամյակը: Ոստիկանությունը փորձում է պարզել չարագործների ինքնությունը, սակայն հետաքննությունը դժվարանում […]

Բուխարեստում զանգվածային անկարգություններ են /վիդեո/

Ռումինիայի մայրաքաղաքում անկարգություններ են: Մարդիկ փողոցներում խարույկներ են վառում, ջարդում խանութների ցուցափեղկերը եւ մեքենաների ապակիները, քարեր նետում ոստիկանների վրա: Ի պատասխան` հատուկ նշանակման ջոկատն արցունքաբեր գազ է օգտագործում: Ցույցերը շարունակվում են մի քանի օր շարունակ: Հունվարի 16-ի անկարգություններից հետո ձերբակալվել էր 200 մարդ: Հազարավորները շարունակում են պահանջել, որ նախագահը պաշտոնաթող լինի: Մարդիկ դժգոհում են կյանքի […]

Հանրապետականացրեցին

Հունվարի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում հանձնվեցին տոմսեր տարածքայինը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։ Արդյունքում ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ վերընտրվեց Արմեն Մարտոյանը, տեղակալ՝ Արայիկ Մխիթարյանը և ընտրվեց նոր տեղակալ Աշոտ Մովսիսյանը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև տարածքայինի […]

Նոր նշանակում գործադիրում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ Henaran.am-ին փոխանցում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):  2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` […]

Բարաք Օբաման “անընդունելի” է համարում Սիրիայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “անընդունելի” է համարում Սիրիայում շարունակվող արյունահեղությունները եւ այդ երկրի կառավարության կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների հանդեպ իրականացվող ճնշումները, հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը: Վաշինգտոնում կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է պաշտոնաթող լինի: Օբամայի խոսքով` ԱՄՆ-ն ակտիվացնում է փորձերը` դիվանագիտական միջոցներով հասնելու ալ-Ասադի եւ նրա շրջապատի չինովնիկների պաշտոնաթողմանը: Նա նաեւ ավելացրել […]

Սերժ Սարգսյանը Մեդվեդեւի հրավերով կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում: Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հիշեցնենք, որ նախագահների  եռակողմ հանդիպումներ Սոչիում տեղի են ունեցել նաեւ 2011-ի մարտի 5-ին […]

“Կոստա Կոնկորդիա”-ի նավապետին տնային կալանքի են ենթարկել /վիդեո/

Հունվարի 13-ին իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ խորտակված “Կոստա Կոնկորդիա” նավի նավապետին տնային կալանքի են ենթարկել: Ինչպես հայտնում է “Reuters” գործակալությունը, նրան արդեն  ազատել են նախնական կալանքից: Ֆրանչեսկո Սկետինոն, որը մեղադրվում է չկանխատեսված սպանության մեջ, ձերբակալվել էր վթարից մի քանի օր անց: Ափամերձ պահակախմբի հետ Սկետինոյի վարած բանակցություններից պարզ է դարձել նաեւ, որ նա հրաժարվել […]

“ՆԻԿՕ” խանութի մոտ կրակոցներից տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական  հաղորդագրության, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ եւ 10 րոպե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված