10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վրաստանում ձյուն է. Լարսի հատվածը դեռ փակ է

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, հունվարի 18-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/- Կոբի եւ Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ,ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Մլեթա – Գուդաուրի /Պոստա/ եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթեւեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Նշված հատվածներում այլ մեքենաների  երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է:

Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթեւեկելի են:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետում են մնացել 300 ՀՀ քաղաքացիներ:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ