11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրապետության նախագահը Արմավիրի մարզում է /ֆոտո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նա  մասնակցել է մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող “Նոյան” պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այստեղ նախագահին ներկայացրել են ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը:

Նշվել է, որ գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական հյութերի արտադրությամբ զբաղվող  “Նոյան” -ի արտադրատեսականին եւ պատրաստելու է մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր եւ խտանյութեր, ինչպես նաեւ տոմատի եւ կարմիր պղպեղի մածուկ: Բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի եւ բարեկարգ աշխատանքային պայմանների շնորհիվ՝ կառուցվող գործարանը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: Գործարանը եւ՛ արտադրամասերի, եւ՛ պահեստների տարածքներով պահանջարկի աճի դեպքում հնարավորություն ունի կրկնապատկելու իր արտադրանքը՝ կայուն հումքային բազայի առկայության շնորհիվ:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Վանանդի միջնակարգ  դպրոց: Նախագահը շրջել է դպրոցի հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ավարտական փուլին: 1986թ. կառուցված դպրոցի 1-ին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի  սոցիալական  ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ համայնքի համաֆինանսավորմամբ:

Դպրոցին տրամադրվել  են  նաեւ համակարգիչներ եւ լաբորատոր սարքավորումներ:

Մարզի Էջմիածնի վարչական տարածքում նախագահն այցելել է “Ամստեր ֆլաուերս” եւ “Բիգա” հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ եւս, շրջել է սնկի արտադրամասի ընդլայնման նպատակով կառուցվող տարածքում եւ նորակառույց ջերմոցային տնտեսությունում:

Սերժ Սարգսյանը վերոնշյալ ձեռնարկություններ այցելել էր նաեւ անցյալ տարվա ապրիլին՝ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Նախորդ այցի ընթացքում այս ձեռնարկություններում նախագահին ներկայացնելով ապագա ծրագրերը՝ նշել էին, որ “Բիգա»”  ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, իսկ “Ամստեր ֆլաուերս”-ը կառուցել նոր տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ:

Ներկայացնելով այդ ուղղությամբ արդեն կատարված աշխատանքները՝ նշվել է, որ “Ամստեր ֆլաուերս”ընկերության կողմից նախաձեռնած ջերմոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտված  են եւ առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է  հունվարի 20-ից:

Ջերմոցը նախագծվել եւ կառուցվել է եվրոպական ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, սարքավորումները եւ համակարգչային տեխնիկան եվրոպական արտադրության են: Իսկ “Բիգա”  ընկերությունը սնկի արտադրության երկրորդ գործարանի շինարարությունն սկսել է այս տարվա  հունվարից, որը նախատեսում է ավարտել սեպտեմբերին:

Նշվել է, որ երկրորդ գործարանի կառուցման արդյունքում կավելանան “Բիգա”-ի արտադրանքի եւ՛ ներքին շուկայում վաճառքի, եւ՛ արտահանման ծավալները:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ