09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԱԽ քարտուղարը մեկնել է, բայց ոչ մենակ…

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:

Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաեւ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցեւի հետ, որին կհետեւի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի եւ Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջեւ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ