22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահը ցավակցել է հայ հետախույզի ընտանիքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 11-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, ԽԳեւորգ Վարդանյանորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ:   Գեւորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին եւ ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու անձնազոհ պաշտպանությանը: Սերժ Սարգսյանի խոսքով` հայ ազգի արժանի զավակ Գեւորգ Վարդանյանն իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի հետ՝ իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստելով արտաքին հետախուզության ծառայության կայացմանն ու ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծ հայրենասերի համբավը կփոխանցվի սերնդեսերունդ:

“Գեւորգ Վարդանյանի հետ հանդիպումներից եւ զրույցներից ես պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները: Նա եղել է Հայրենիքին արժանավայել ծառայության օրինակ, մշտապես բաց էր եւ բարյացակամ՝ շրջապատող մարդկանց հանդեպ: Գեւորգ Վարդանյանի մասին բարի եւ լուսավոր հիշողությունը միշտ կպահպանվի բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան:

Իմ ցավակցություններին է միանում նաեւ Ռիտա Սարգսյանը: Մենք անկեղծորեն ցավում ենք Ձեզ հետ միասին, կիսում Ձեր մեծ վիշտ”,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ