21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու պատգամավորները ԼՂ դիրքերում էին /ֆոտո/

ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ փետրվարի 18-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական և զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ […]

“Մեջքից խփելը շան տղություն է …” /վիդեո/

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 18-ին կայացած Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա  նաեւ տոնական ֆուրշետին մասնակցեց, ինչն ուղեկցվեց Դավիթ Ամալյանի, Արսեն Գրիգորյանի, Մկրտիչ Մկրտչյանի եւ այլոց կենդանի կատարումներով: Նախագահի հետ բոլոր երկրապահները, հյուրերը բաժակ էին զարկում, խմում եւ հիշում մարտի դաշտում անցկացրած օրերը: Հետաքրքիր է, որ  երկրապահները […]

1000-ից ավելի ադրբեջանական կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1000-իվ ավելի կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում […]

Բանակն ու երկրապահն այսօր մի բռունցք են. Սեյրան Օհանյան

  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ԵԿՄ 9-րդ համագումարին. ‘Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ, Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, եւ այդպիսով բացառվում է դրա […]

“Բարով տեսանք, տղերք…” երկրապահը աջակցում է “մարտական ընկեր” Սերժ Սարգսյանին/վիդեո/

Մարզահամերգային համալիրում այսօր կայացած  Երկրապահ կամավորանականների միության 9-րդ համագումարին  մասնակցեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԿՄ-ի պատասխանատուների խոսքով` քաղաքական կուսակցություններից ոչ մեկը հրավիրված չէ: Պատվավոր հյուրերի շարքում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը: Համագումարում քննարկվեցին  կազմակերպական հարցեր, ընտրվեց  ԵԿՄ նոր վարչություն: Մինչ համագումարի օրակարգին անցնելը պատվիրակներն ու հյուրերը դիտեցին տեսաֆիլմ, որը պատմում է Երկրապահ կամավորականների միության […]

ՄԻՊ-ը սպասում է Ղարաբաղի պաշտպանության բանակի պատասխանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook-ի էջում տեղակայված լուրի համաձայն, 20-ամյա զինծառայող Կիրակոսյանին   պարբերաբար ծեծի են ենթարկել: Զինվորի մայրը` Կարինե Կիրակոսյանն, այսօր` փետրվարի 15-ին, զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ իր որդին ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  լրատվական ծառայությունից  Henaran.am-ին  տեղեկացրեցին. որ     իրենք   կապվել են Լեռնային  Ղարաբաղի  պաշտպանության բանակի […]

Սեյրան Օհանյանն ընդունել է դերծովակալ Մարկ Մոնտգոմերին

Փետրվարի 14-ին աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եւ ՀՀ պաշտպանության նախարության միջեւ իրականացվող համագործակցության մակարդակը: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի եւ Աֆղանստանի  առաքելությունների ընթացքում […]

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոն

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին: Այնուհետեւ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Հայաստանի Հանրապետության նախագահին զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: […]

Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն  այսօր  ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ  պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության եւ պաշտպանական բարեփոխումների ուղղություններով: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում: […]

ՀՀ ԶՈՒ նվիրված տոնական ընդունելություն Թբիլիսիում

Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցներիներկայացուցիչներ: Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի