01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ են աջակցել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ Զինված ուժերի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվական նպատակով մարտի 12-ից 16-ը Հայաստանում գտնվող ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին:

Հանդիպմանը ներկա գտնվող ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քաթերին Լիչը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալ Բրյուս Դոնահյուն հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում:

Այնուհետև փորձագիտական խումբը ՀՀ պաշտպանության նախարարին հանգամանալից ներկայացրել է ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկություններ ու նկատառումներ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող արհեստավարժ ենթասպայական համակարգի հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ:

Henaran.am-ին փոխանցում են ՊՆ լրատվական ծառայությունից

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ