01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Բաց նամակ Սեյրան Օհանյանին

“ՀՀ պաշտպանության նախարարությունում ո՞ր պետության են ծառայում։ Հարգարժան պր. Օհանյան, Առաջին պահին կարող է սադրական կամ նույնիսկ վիրավորական թվալ վերեւի հարցադրումը, սակայն, կարծում եմ կհամաձայնեք իմ հարցադրման հիմնավոր լինելուն՝ ստորեւ բերվող փաստերն ընթերցելուց հետո: Փետրվարի 23-ի ժ. 14-ին ներկա գտնվեցի այդ օրը Ռուսաստանի Դաշնությունում “Հայրենիքի պաշտպանի” օրվա առթիվ Ռուսաստանի պետական համագործակցության («Ռոսգոսսոտրուդնիչեստվո”) Հայաստանի ներկայացուցչության կազմակերպած […]

Գոմեշի մսի գործով ձերբակալվել է պարենային բազայի պետը

Գոմեշի մսի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` ձերբակալվել է N զորամասի պարենային բազայի պետը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Զորամասի պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ […]

Փետրվարի 17-ից 23-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Սահմանամերձ Մովսեսը` 5 ժամ գնդակոծության տակ /լրացված/

“Մովսեսում գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկային ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք երեկ` փետրվարի 21-ի երեկոյան ադրբեջանական կողմը մի քանի ժամ գնդակոծել է գյուղը: “Ժամը 7-ից սկսած մինչեւ 11-ը, 11:30 հա կրակել են` մոտ 5 ժամ, բայց այսօր գյուղն իր առոօրյա հոգսերով է”,-ասաց գյուղապետը` հերքելով տեղեկությունը, […]

Մովսես գյուղն այս պահին ռմբակոծվում է

Henaran.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Մովսես գյուղն այս պահին ռմբակոծվում է: Հայկական կողմը փորձում է համապատասխան կերպով պատասխանել: Նշենք, որ այս պահին տուծածներ չկան: Henaran.am-ը փորձում է մանրամասները ճշտել: Լրացուցիչ տեղեկությունների մասին կհայտնենք ավելի ուշ:

Օհանյանը կմասնակցի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների ՊՆ նիստին

Ս.թ. փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 22-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստին:

Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին):  ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի […]

ՊՆ-ն լուսանկարի հասցեն է ուզում

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013, www.raffi4president.am/hy/violations) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի  կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը. 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից […]

Հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծում

Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար զենքերից: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների […]

Ադրբեջանական բանակը խախտել է հրադադարը

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը:  Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը եւ այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված