ՀԱՊԿ-ի շտաբի պետը Հայաստանում է
Ս.թ. մարտի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Սա ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում մարտի 15-ին տեղի են ունեցել գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ […]





































