24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենամեծ ձեռքբերումը` արժանապատիվ խաղաղություն

Henaran.am-ի զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:

-Պարոն Ջամալյան, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին հասցեագրած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականները, շրջանառության մեջ դրած “ՙվոն Հայաստանից” կարգախոսը եւ հակառուսական տրամադրություններ հրահրելու գործելակերպը ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել:

– Կարծում եմ, պարոն Հովհաննիսյանը պետք է վճռականորեն կանխի իր շրջապատում նման կարգախոսների շրջանառությունը, թույլ չտա, որ իր շուրջ համախմբված մեր հայրենակիցների ընդդիմադիր տրամադրությունների ֆոնն ինչ–ինչ ուժեր օգտագործեն հակառուսական դիրքորոշումներ տարածելու նպատակով:

-ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում, ինչի անհրաժեշտությունը պնդում է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովող այլընտրանքային ի՞նչ ռազմաքաղաքական հնարավորություններ կարող են լինել:

-ՀԱՊԿ-ը մեր երկրի անվտանգությունն ապահովող հավելյալ, բայց միաժամանակ անփոխարինելի երաշխիք է: Հայ– ռուսական ռազմական դաշինքը, անդամակցությունը ՀԱՊԿ-ին առաջին հերթին հնարավորություն են տալիս մեզ՝ բազմապատկելու մեր պաշտպանական ներուժը, չեզոքացնելու Ադրբեջանի ուռճացված ռազմական բյուջեյից բխող սպառնալիքը, թույլ չտալու, որ Ադրբեջանը մեր հանդեպ ձեռք բերի ռազմական գերազանցություն:Այստեղ ամեն ինչ պետք է հստակ լինի: Անդամակցելով ՀԱՊԿ-ին, ոչ թե մեր երկրի պաշտպանության հույսը դնում ենք այդ կառույցի վրա, այլ բազմապատկում ենք արտաքին մարտահրավերներին ինքնուրույնաբար, սեփական ուժերով դիմակայելու, դրանք չեզոքացնելու մեր ներուժը: Ահա այս առումով էլ, ոչ մի աշխարհաքաղաքական բևեռ, ռազմաքաղաքական դաշինք չի կարող փոխարինել ՀԱՊԿ-ին: Միաժամանակ, ՀԱՊԿ-ին մեր երկրի անդամակցությունը, հայ–ռուսական ռազմավարական դաշինքը չի կարելի հակադրել մեր արևմտյան գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ կառուցելու հեռանկարին: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու այս սցենարն է միակ անայլընտրանքայինն ու արդյունավետը: Ավելին. հայաստանյան ցանկացած քաղաքական ուժ իշխանության գալու դեպքում դատապարտված է գործադրել հենց այս սցենարը:

Ի վերջո կա նաև նախադեպ, երբ եվրաինտեգրացիայի գաղափարակիր “Օրինաց Երկիր՚” կուսակցությունն՝ ի դեմս իր առաջնորդ Արթուր Բաղդասարյանի, արդեն իշխանության մաս կազմելուց հետո ակտիվորեն ներգրավվեց ՀԱՊԿ կառույցներին մեր երկրի ինտեգրացիայի գործին: Այդպես է, քանզի իշխանությունը պատասխանատվություն է, նաև ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում հայանպաստ զարգացումներ ապահովելու ունակություն:

-ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը չի՞ դառնա առավել խոցելի մեր ոխերիմ հարեվանների համար եւ առիթ չի՞ դառնա, որ Ադրբեջանն ու Թուրքիան նորանոր սահմանային ու ռազմական սադրանքներ ձեռնարկեն, նաեւ պատերազմ սանձազերծեն: 

-ՀԱՊԿ – ին մեր անդամակցությունը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքն այսօր հավանական պատերազմը կանխող իրական գործոններ են: Զրկել ինքներս մեզ այդ գործոններից՝ նշանակում է թուլանալ և խոցելի դառնալ թուրք – ադրբեջանական դաշինքի համար, նշանակում է շեշտակիորեն մեծացնել պատերազմի, հետևաբար նաև Արցախի կորստի հավանականությունը: Փաստ է, որ Ադրբեջանում հստակորեն գիտակցում են, որ պատերազմ սանձազերծելու պարագայում օսեթական սցենարը միանգամայն իրատեսական է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հստակ հայտարարություններն առ այն, թե անհնարժեշտության դեպքում դաշինքը լիարժեքորեն կկատարի Հայաստանի առջև ստանձնած իր պարտավորությունները, Բաքվի իշխանավորների մոտ պատրանքների տեղ չեն թողնում: Կրկնում եմ. մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հայ– ռուսական ռազմավարական համագործակցությունը մեզ անհրաժեշտ են առաջին հերթին սեփական ուժերով Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու համար անհրաժեշտ ռազմական ներուժ ապահովելու նպատակով: Այդ ներուժն այսօր կա: Այսօր հայոց բանակն ուժ է, որի հետ Բաքվում հաշվի են նստում, որից զգուշանում են ու հենց այդ պատճառով է, որ պատերազմ չեն սկսում:

Բայց եղածով չի կարելի բավարարվել: Երկրի պաշտպանունակության ամրապնդումն անընդհատ գործընթաց է: Առիթ ունեցել եմ ասելու, որ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին շրջանի թերևս ամենամեծ ձեռքբերումը եղել է արժանապատիվ խաղաղությունը, երերուն, փխրուն, սակայն միակ հնարավոր խաղաղությունն այսօրվա իրողությունների պայմաններում: Այս տարիներին պատերազմ է կանխվել. կանխվել է հենց շնորհիվ այն բանի, որ ի դեմս ՀԱՊԿ համակարգում մեր ակտիվ ներգրավվածության և հայ – ռուսական դաշինքի մեր երկրի պաշտպանական ներուժի բազմապատկման հուսալի ռազմաքաղաքական մեխանիզմներ են ստեղծվել:

-Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի որոշմամբ Արցախի- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը անհապաղ ճանաչելու Րաֆֆի Հովհաննիսյանի պնդումը եթե կատարվի, ինչպիսի՞ անցանկալի հետեւանքներ կարող են առաջանալ:

-Մեր երկիրը պետք է գնա այդ քայլին միայն նպաստավոր աշխարհաքաղաքական պայմանների առկայության դեպքում, երբ ակնհայտ լինի, որ այդ քայլին հաջորդած անցանկալի արտաքին – քաղաքական զարգացումների բացասական հետևանքները լինեն նվազագույն և հաղթահարելի: Ի վերջո մեր գերխնդիրն իր ներկա սահմաններում Արցախի հայապատկանությունն ապահովելն է: Արցախի անկախության ճանաչումն այդ նպատակին հասնելու մարտավարություններից մեկն է միայն, որը պետք է բանեցնել պատեհ առիթի դեպքում միայն: 
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ