02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար քրեական գործ է հարուցվել

Ավարտվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 02.04.2017թ.-ին` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել […]

2 փաստաբան հարձակման է ենթարկվել

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել։ «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն», – Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը։ Նա նշել է, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնի։

Գևորգ Սաֆարյանը չի դիմել և չի խնդրել իրեն տրամադրել հետազոտության արդյունքները

Ապրիլի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն անգործություն է դրսևորում և իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում»: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ Գ. Սաֆարյանը 04.05.2016թ. ենթարկվել է խորհրդատվության վնասվածքաբանի կողմից ախտորոշվել է «Ծնկային հոդերի […]

Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա. ՍԴ-ում միջադեպ է գրանցվել

Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը  ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց,  թե արդյոք ԿԸՀ-ն քննարկել է դպրոցների տնօրենների և մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը: «Ես այդ հարցին պատասխանել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Տ. Մուկուչյանը: Ապա Լևոն Զուրաբյանն այդ մասին հարցրեց, իսկ հետո էլ կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրեց մատը, ինչին Մուկուչյանն արձագանքեց. «Պարոն […]

Արտակարգ դեպք Հրազդանի ՔԿՀ-ում. կալանավորը հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դեռևս անհայտ պայմաններում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 23։20-ի […]

Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից   առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն […]

Ստամբուլում պայթել է ուսանողական ավտոբուսը /ֆոտո/

Ստամբուլում պայթել է միկրոավտոբուսը, որը մասնավոր համալսարանի ուսանողների էր տեղափոխում։ Պայթյունի արդյունքում 7 հոգի վիրավորել է։ Պայթյունից անմիջապես հետո վարորդին հաջողվել է անվտանգ կանգնեցնել մեքենան, որն անմիջապես հրդեհվել է։  Ոստիկաններն այժմ ուսումնասիրում են պայթյունի պատճառները։ Հնարավոր է՝ մեքենան տեխնիկական խնդիր է ունեցել, սակայն ահաբեկչության հնարավորությունն էլ չի հերքվել։  Ականատեսները, սակայն, պատմել են, որ պայթյունի պատճառը […]

Ինձ ամենաքիչը հետաքրքրում է Ձեր շնորհակալությունը. Մուկուչյանը` Զուրաբյանին

Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջում են անվավեր ճանաչել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, թե արդյոք տեսախցիկների տեղադրումը 1500 ընտրատեղամասերում նպաստեց ընտրությունների օրինականության ապահովմանը: ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ դրանք կարևոր նշանակություն ունեցան: «Այսինքն, կարծո՞ւմ եք, որ դա դրական ազդեցություն […]

Կուղարկվի դատարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրական գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը, հիշեցնենք, որ հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարահատրանսպորտային պատահարից հետո:  Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, այն ուղարկվել է դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Գործը կուղարկվի դատարան մեկ շաբաթ հետո:

Նոր սկանդալ․ Հրապարակ

«ՍԱՍ»-ի աղմկահարույց ժո­ղովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ եւ այլ առավե­լություններ խոստանալու առթիվ: Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ: Ձայնա­գրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունք­ները, ինչին պետք է արձագանգեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապա­հության տեսչության կազմում: Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երեւանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի