25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գևորգ Սաֆարյանը չի դիմել և չի խնդրել իրեն տրամադրել հետազոտության արդյունքները

Ապրիլի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն անգործություն է դրսևորում և իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում»:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ Գ. Սաֆարյանը 04.05.2016թ. ենթարկվել է խորհրդատվության վնասվածքաբանի կողմից ախտորոշվել է «Ծնկային հոդերի արթրոզ 1-ին աստիճան»:

«Նշանակվել է հակաբորբոքային բուժում, տրվել են խորհուրդներ: 06.05.2016թ. ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, ըստ որի` ներքին օրգանների պաթոլոգիա չի հայտնաբերվել:

26.08.2016թ., 24.02.2017թ., 24.03.2017թ. ներկայացվել է բժշկական աշխատանքային հանձնաժողով նիստերին:

09.02.2017թ. կատարվել են արյան, մեզի ընդհանուր քննություններ, որոնց արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:
13.04.2017թ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել է ծնկան հոդերի ռենտգեն հետազոտություն, արյան բիոքիմիական և ընդհանուր հետազոտություններ: Ախտորոշվել է «Ներհոդային ասթեոֆիթներ» Lաբորատոր հետազոտության արդյունքներով էական շեղումներ չեն հայտնաբերվել:

Ներկայումս Գ. Սաֆարյանը գանգատվում է ծնկան հոդերի ցավերից. տեսանելի փոփոխություններ ծնկան հոդերի շրջանում առկա չեն, ընդհանուր վիճակը բավարար է: Պարբերաբար ստանում է հակաբորբոքային ոչ ստերոիդային բուժում (հաբեր կամ քսուքներ):
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «Գևորգ Սաֆարյանը դիմել է, որպեսզի իրեն հետազոտությունների պատասխանները տան, սակայն գրությունը մնացել է անպատասխան», նշենք, որ վերջինս որևէ դիմումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժսպասրկման բաժին չի դիմել և չի խնդրել իրեն տրամադրել հետազոտության արդյունքները: Դիմելու դեպքում պատրաստակամ ենք ներկայացնել հետազոտությունների արդյունքների պատճենները», – ասված է ՔԿՎ պարզաբանման մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ