Ստամբուլում պայթել է ուսանողական ավտոբուսը /ֆոտո/

Ստամբուլում պայթել է միկրոավտոբուսը, որը մասնավոր համալսարանի ուսանողների էր տեղափոխում։ Պայթյունի արդյունքում 7 հոգի վիրավորել է։ Պայթյունից անմիջապես հետո վարորդին հաջողվել է անվտանգ կանգնեցնել մեքենան, որն անմիջապես հրդեհվել է։
Ոստիկաններն այժմ ուսումնասիրում են պայթյունի պատճառները։ Հնարավոր է՝ մեքենան տեխնիկական խնդիր է ունեցել, սակայն ահաբեկչության հնարավորությունն էլ չի հերքվել։
Ականատեսները, սակայն, պատմել են, որ պայթյունի պատճառը եղել է ուսանողներից մեկի պայուսակում գտնվող անհայտ իրը։ Վերջինը պայուսակը դրել է ավտոբուսի մեջ ու հեռացել, որոշ ժամանակ անց այն պայթել է։