02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ է՝ ես ներշնչել եմ, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի Սիմոն Բաբայանին. Արա Զոհրաբյան

«Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, դրանք անթույլատրելի են մեզ մոտ։ Մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց մարդու արժանապատվությունը անքակտելի իրավունք է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն` անդրադառնալով երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Արա Զոհրաբյանն ասաց, որ […]

Առաջին հայհոյողը և հարվածողը եղել է Տիգրան Աթանեսյանը. Սիմոն Բաբայան

 ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հերքում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե ինքն է Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ հարձակում գործած անձանցից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ստահոդ որակեց այդ լուրերը, ավելին հայտարարեց, թե տուժածներն են իրենց նկատմամբ հարձակում գործել: «Գնացել էի Տիգրան Աթանեսյանի գրասենյակ` պարզելու համար, ինչու է պարբերաբար սոցիալական ցանցում իր […]

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել […]

Թքած ունեմ նման դատարանի վրա.Խանդոյանի զայրույթի հետևանքները

Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ ապրիլի 27-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նիստին միջադեպ է  տեղի ունեցել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա է  կիրառել՝ դատաքննությանը խանգարելու համար: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ գործով մեղադրյալն իր առարկությունները ներկայացրել է  Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդության վերաբերյալ, Արարատ Խանդոյանը […]

Թատերական ներկայացման չեք մասնակցում. ՍԴ նախագահը հունից դուրս եկավ

Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կողմերը առավոտյան հանդես եկան եզրափակիչ ելույթներով, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դիմող կողմից Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԿԸՀ որոշումով հաստատված ԱԺ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամքը և պետք է համարվեն անվավեր: «Այս դատական քննության ընթացքում ապացուցվեց, […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Նոր բացահայտումներ. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայու­թյունում շարունակվում է տրանսպոր­տային կեղծ կտրոնները վաճառելու գոր­ծով նախաքննությունը: Ինչպես հայտնի է’2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 6 անձի էր մեղադրանք առաջադրել տրանսպորտային կեղծ կտրոններ վա­ճառելու գործով եւ այն ու՛ղարկել Կենտ­րոն եւ Նորք- Մարաշ վարչական շր­ջանների ընդհանուր իրավասության դատարան: Բայց պարզվում է, որ ԱԱԾ- ում կեղծ կտրոնների մասով դեռեւս քն­նությունը […]

Եզդիները` Վլադիմիր Գասպարյանին

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանից Հարգարժան պարոն Գասպարյան, Հայաստանի Ոստիկանությունը տարիների ընթացքում հավատարիմ իր առաքելությանը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է Ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է Ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է […]

Ովքեր են ծեծել փաստաբաններին. նոր մանրամասներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ «Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի