02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն է կատարել

 Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2017 թվականի փետրվարին Արմավիր   ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողի պատվերով պատրաստել և նրան է փոխանցել երեք խաչ, յուրաքանչյուրը` […]

Ֆիզիկական անձանց տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նրանց ունեցվածքը

Հայաստանի վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նաև քաղաքացու ունցվածքը: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:    Վերջինս շեշտեց՝ ֆիզիկական անձանց տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նրանց ունեցվածքը, իսկ իրավական անձանց պարագայում` սնանկության վտանգը: Բացի այդ, նոր օրենսգրքում  հստակեցվել են վարչական պատժամիջոցների տեսակները, որոնք նախկինում  ներառված  էին […]

Մանկապարտեզը` անբարեկարգ ու հակահիգիենիկ․ խոշոր յուրացումներ

Ոստիկանության ԿՀԴՊ  գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ 2015 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության և կոնսորցիում համաձայնությամբ հանդես եկած «Լիլանարմ» ու «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ների միջև կապալային պայմանագիր է կնքվել Երևանի Վիլնյուսի 61 հասցեում գտնվող թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարելու […]

Ըստ հաղորդումների` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Էդիկ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում` 10.02.2017թ.-ին, ՀՀ ոստիկանության քրեական […]

Մանախի ուլտիմատումը իրար է խառնել . Ժողովուրդ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, […]

Վարույթ է ընդունվել Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի և Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա Ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգեր են ստացվել առ այն, որ […]

Ելքի վիզա կամ կլոր կնիք. ի՞նչ ժամկետում է իրականացվում

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԻՆՉ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄԸ (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ կլոր կնիք) ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո […]

Պարզվում են ջրատարում հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. […]

ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ: «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են. – «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության […]

Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել ՌԴ–ում բռնաբարության համար հետախուզվող քաղաքացին

Ապրիլի 28-ին` ժամը 22.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էրիկ Օ.-ն: Վերջինս ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից ապրիլի 14-ից հետախուզվում է ՌԴ քր. օր. 131 հոդ. 4-րդ մասի Բ կետի /բռնաբարություն/ մեղադրանքով:  Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի