07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հեռացիր. Սեֆիլյանի «պաշտպանի» հեռացումը բուռն ընդունվեց

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։  Այսօրվա նիստին դատարանբերվեց նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Սեֆիլյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացված էր նիստերի դահլիճից: Նիստին ներկայացել էր նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը միջնորդեց իրեն ներգրավել որպես Սեֆիլյանի շահերի […]

Մի կանչեք դատարան.Գևորգ Սաֆարյանը` դատավորին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը: Դատարան բերվեց նաև մի քանի ժամով դատական նիստից հեռացված Գևորգ Սաֆարյանը: Դատավորի մուտքը ամբաստանյալները` Հովհաննես Պետրոսյանից  բացի, ընդունեցին նստած, ինչի համար դատարանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Դատարանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ բացակայում է […]

Երիտասարդ Ստեփանը մահացել է. ցմահ դատապարտյալը` դատախազին

Հոկտեմբերի 12-ին 27-ին Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է   23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։ Մեղադրող դատախազը նշել է, որ Ստեփան Գրիգորյանի կատարած հանցանքի մեջ առանձնակի դաժանության դրվագներ կան: Նա փորձել է կրկն անգամ վեր հանել քրեական գործի մանրամասները: Մեղադրող դատախազը պահանջել է մերժել ցմահ […]

Ծանր օրեր են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթն այս տար­վա մայիսին անդրադարձել էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում գրանցված ֆինանսական չարաշահումների գործին։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել Արարատի մարզային վարչությունում հայտնաբերված ֆինանսական խախ­տումները գումարների ավելցուկի եւ աակասորդի առիթով։ Մասնավորապես 2014-2017թթ.–ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գու­մարներ են ստացել, իսկ մի […]

Տեսողության և ճնշման խնդիրներ կան. Ներսեսը շարունակում է հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը:  «Ամուսինս գրեթե մեկ ու կես տարի կալանքի տակ է:Նա  համաձայն չէ իրեն ներկայացված մեղադրանքի հետ և չի մտածում հացադուլը դադարեցնելու մասին: Առողջական վիճակը պաշտպանի փոխանցմամբ՝ բավարար չէ: Նա առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են […]

Ընտանեկան բռնություն. Գյումրիում կինը ծեծել է ամուսնուն

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն հոկտեմբերի 12-ին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով Շիրակի մարզում վերջին 9 ամսվա ընթացքում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Շիրակի մարզում արձանագրվել է 970 դեպք․ նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, նկատելի է հանցագործությունների թվի աճ։ Նախորդ տարի արձանագրվել էր 824 հանցագործություն։ «Հարկ եմ համարում նշել, որ մենք ունենք հանցագործությունների բացահայտման աճ։ Այսինքն՝ […]

Գողություն՝ վճարահաշվարկային տերմինալից. hարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից գողություն կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝  2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ շենքի դիմաց գտնվող վճարահաշվարկային տերմինալի […]

ԴԱՀԿ աշխատակիցը արգելանք է դրել գոյություն չունեցող ավտոմեքենայի վրա. ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը: Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում […]

Հարուցվել է քրեական գործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ […]

Երեւանում թալանել են ՊԵԿ-ի ավագ մաքսային տեսուչի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ժամը 13:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Նաիրի Մարգարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի