29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երիտասարդ Ստեփանը մահացել է. ցմահ դատապարտյալը` դատախազին

Հոկտեմբերի 12-ին 27-ին Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է   23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։

Մեղադրող դատախազը նշել է, որ Ստեփան Գրիգորյանի կատարած հանցանքի մեջ առանձնակի դաժանության դրվագներ կան: Նա փորձել է կրկն անգամ վեր հանել քրեական գործի մանրամասները: Մեղադրող դատախազը պահանջել է մերժել ցմահ դատապարտյալի դիմումը:

Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբեր Ռևազյանը նշել է, որ իր պաշտպանյալին նորից դատելու կարիք չկա, քանի որ այս դատին պետք է քննարկվի 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի վաղակետ ազատման հարցը, որի համար հարկավոր է նրա անցած տարիների վարքագիծը քննել և հասկանալ ուղղվել է վերջինս, թե ոչ:

«Ես մարդ չեմ սպանել, ես սպանությանն եմ ներկա եղել: Երիտասարդ Ստեփանին մահապատժի են դատապարտել ու նա վաղուց մահացել է: Ձեր առաջ 54 տարեկան տղամարդ է կանգնած, որի միակ երազանքը ընտանիքի կողքին ապրելն է: Ես կյանքովս եմ պատասխան տվել գործածս հանցանքի համար: Փաստորեն ամեն տարի պիտի հիմնարկը ներկայացնի` դուք գաք ու անցյալս կարդաք : Ամեն անգամ մերժեք ու  այսպես ինչքա՞ն .24-25-26-27-28 տարի  և վերջում  ինձ ինֆարկտ կխփի: Մեռնելուց հետո կասեք` մեղք էր մարդը»:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն՝ իր պայմանական ազատումը հետաձգելու կամ մերժելու մասին, արդեն երրորդ դիմումն է վիճարկում դատարաններում:

Նշենք, որ ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին:

Ցմահ դատամարտյալի հետ Henaran.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ