03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հեռացիր. Սեֆիլյանի «պաշտպանի» հեռացումը բուռն ընդունվեց

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ 

Այսօրվա նիստին դատարանբերվեց նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Սեֆիլյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացված էր նիստերի դահլիճից:

Նիստին ներկայացել էր նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը միջնորդեց իրեն ներգրավել որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան։ Մեղադրող կողմը չառարկեց։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, իսկ Սեֆիլյանի շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի լիազորությունները դադարեցվեցին։ 

Նիստին ներկաները ծափահարություններով ճանապարհեցին Մարինե Թովմասյանին: Ներկաները բացականչում էին`  «հեռացիր»։

Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին  օրեր շարունակ ակցիաներ էր  անում՝ պահանջելով, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանության համար ներգրաված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը հրաժարվի նրանց պաշտպանությունից։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ