11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ.փաստաբանի խոսափողը վերցրին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան  Հայարփի Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ: Պաշտպանը նշեց, որ Հովհաննես  Հարությունյանի կյանքին և  առողջությանը վտանգ է սպառնում: «Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ, ու մինչ օրս պատշաճ բուժում չի իրականացվել»,-նշեց […]

Ամեն ինչ անում եք, որ Ադրբեջանը հրճվի.«Սասնա ծռեր»-ի անդամը ամոթանք տվեց/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի դատաքնության ժամանակ այսօր միջադեպ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) և մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի միջև: Արձագանքելով միջադեպին «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը հայտարարություն արեց. «Նախորդ նիստում դատախազը Մարտիրոս Հակոբյանին «թուրք» անվանեց: Նա այդ նույն թուրքի դեմ է կռվել ու […]

Սյունիքում բացահայտվել են գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու  դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: 2017 թվականի հունիսին հաղորդում էր ստացվել, որ լույս 27-ի գիշերը գողացել են Ագարակի բնակչի 2 գլուխ ոչխարը։ Գողության դեպքի […]

«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…».սանկցիա դատախազի նկատմամբ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ ընդմիջումից հետո  շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) նկատմամբ դատավոր Արթուր Օհանյանը սանկցիա կիրառեց և նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանից պահանջեց դահլիճ վերադարձնել Մարտիրոս […]

Թուլա ես դու. Դեդը հունից դուրս եկավ/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Դատավարությունը կրկին թեժ ընթացք ստացավ, երբ մեղադրող դատախազը սխալ ընթերցեց տուժողի անունը: Մեղադրող դատախազը հայտարարություն արեց և հայտարարեց, որ ամբաստանյալները տեղից հայտարարություն անելու իրավունք չունեն: Հայտարարությանը արձագանքեց Արամ Մանուկյանը: Դատախազը դուրս եկավ ափերից: Մինչ դատավորը […]

Քրեական աշխարհի հետ կապեր ունենալը խոչընդոտ չէ ՔԿՀ պետի համար

2017 թ. մայիսի 7-ին լրատվամիջոցներով տեղեկություն հրապարակվեց, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով, ի թիվս ոստիկանության այլ պաշտոնյաների, պաշտոնանկ էր արվել 2016 թ. փետրվարին: Համաձայն լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ պաշտոնյաները պարբերաբար մասնակցել են հանցաշխարհի ներկայացուցիչների կազմակերպած խնջույքներին: Տևական զգուշացումներից հետո […]

8 մարդ ծանր հանցագործության մեջ է մեղադրվում. մեկը նախկին ոստիկան է

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է բազմադրվագ    հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը. 8 անձ մեղադրվել է ծանր հանցանքների կատարման մեջ Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու […]

Զիմի վիճակը վատացել է

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») շարունակում է դեկտեմբերի 15-ին սկսած հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա  շահերի պաշտպան Նարինե Ռշտունին: Փաստաբանը հայտնեց, որ  իր պաշտպանյալին տեսակցել է դեկտեմբերի 23-ին:  «Շատ վատառողջ է, բնականաբար  հացադուլը անդրադարձել է վատառողջ մարդու վրա»,-նշեց պաշտպանը: Նարինե Ռշտունին  նշում է, որ ազատամարտիկը հացադուլով պահանջում է իրեն […]

Իշխանություններն աճպարարության են դիմում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց՝  Դատական օրենսգրքը, որն ընդունվել է  խորհրդարանի կողմից,  Վենետիկի հանձնաժողովի  ուղարկված տարբերակը  չէ: «ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է: Մի […]

«Դատավորների նկատմամբ հաճախ են ճնշումներ լինում»

Փաստաբան Հայկ Ալումյանը վստահ է ՝  խորհրդարանի կողմից ընդունված՝ այսպես կոչված բարեփոխված Դատական օրենսգրքում   ձգտում չկա լուծել այն խնդիրը, որ յուրաքանչյուր դատավոր իրեն անկախ զգա:  «Եթե անգամ դատական համակարգն ինքն իրենով լինի անկախ, դա դեռ երաշխիք չէ, որ յուրաքանչյուր դատավոր կլինի անկախ և կզգա իրեն որպես անկախ սուբյեկտ: Հիմա դատավորների նկատմամբ հաճախ   են ճնշումներ լինում. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի