07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իշխանություններն աճպարարության են դիմում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց՝  Դատական օրենսգրքը, որն ընդունվել է  խորհրդարանի կողմից,  Վենետիկի հանձնաժողովի  ուղարկված տարբերակը  չէ:

«ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է: Մի կողմից զարմացած չեմ, մյուս կողմից էլ սա ցույց է տալիս, որ իշխանություններն այնքան վստահ չեն իրենց նախագծի վրա, որ սկսում են նաև այդ մակարդակում այսպիսի աճպարարությամբ զբաղվել», – ասաց Արթուր Սաքունցը:

«Մյուս տարվանից այսպես կոչված դատաիրավական բարեփոխումների շրջանում ունենում ենք ձևի փոփոխություն, իսկ բովանդակությունը նույնն է մնում: Հիմա ոչ թե նախագահից է լինելու կախված դատաիրավական համակարգը, այլ կախված է լինելու կուսակցությունից՝ գլխավոր քարտուղարից, այսինքն՝ նախագահից: Ստացվում է, որ ունենում ենք նույն իրավիճակը: Փաստորեն, Դատական օրենսգիրքը դառնում է արդեն ինչ-որ իմաստով երկրորդական», – նշեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ