11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավտոմեքենան անհարմար վայրում կայանելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 մարդ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի, աջ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են […]

Ստեփանավանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:  2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել […]

ԱԱԾ. իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան. aravot.am

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել է տեղեկությունը, որ օրեր առաջ ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան: «ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն», – նշված է ԱԱԾ […]

Ծեծկռտուք «Օջախ» ռեստորանում. գյուղապետը ստացել է մարմնական վնասվածքներ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ […]

Կանանց բռնության դեմ պայքարի հարցում առաջ են գնում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ «Այս կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այս կոնվեցիան»,-հայտնեց նա։ Նախարարը կառավարությանն առաջարկեց, որպեսզի Հայաստանն էլ […]

«Նման ազգի համար մեռնելը ինձ համար պատիվ է».Ապարանցի Պավլիկ/տեսանյութ/

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը եկող տարի հայ ժողովրդին հաղթանակ է ցանկանում: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 27-ին «Սասնա Ծռեր»10 անդամների գործով դատական նիստի ավարտին։ «Առանց հաղթանակի ծնունդն էլ մահվան հավասար է: Սրտանց շնորհավորում եմ ազգիս: Նման ազգի համար մեռնելը ինձ համար պատիվ է»,-եզրափակեց Պավլիկ Մանուկյանը: Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց […]

« Ունենանք մարդկություն և չունենանք ստրկություն».Միայնակ գայլի շնորհավորանքը/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։ Նիստի ավարտին «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը ձեռքը վերցրեց խոսափողը և Նոր տարվա շնորհավորանք հնչեցրեց: Կարգադրիչները փորձում էին հեռացնել նրան, անգամ խոսափողը անջատեցին, բայց նա շնորհավորեց հայ ազգի և հայ զինվորի նոր տարին: «Իմ […]

«Կմեռնեմ, բայց հացադուլս չեմ դադարեցնի».«Սասնա ծռերի» անդամ/տեսանյութ/

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը արդեն 10 օր հացադուլի մեջ է: Նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը այսօր՝ դեկտեմբերի 27-ին դիմեց գործով դատավոր Մեսրոպ Մակյանին, որպիսի վերջինս միջնորդի Բիլյանին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Փաստաբանը ընդգծեց, որ Արմեն Բիլյանը գտնվում է հացադուլավոր մարդուն հակացուցված մենախցում, որտեղ անմարդկային պայմաններ են: Արմեն Բիլյանը նշեց, որ այս պահին դա իր գլխավոր […]

Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի՝ 1948 թ.  ծնված Հ.Ազատյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի: Մայիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի: Անմիջապես դեպքի վայր […]

«Սասնա ծռեր»-ի ևս մեկ անդամ հացադուլ է հայտարարել

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։ Դատավոր  Պետրոս Մակյանը հայտնեց, որ դիմում է ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանից: Բարսեղյանը հավադուլ է հայտարարել և խնդրում է միջնորդել, որ տեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ: Դատավորը նշեց, որ կանդրադառնա միջնորդաությանը: Հիշեցնենք, որ  խմբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի