11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ֆուտբոլային սկանդալ. Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է […]

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. բուժօգնություն չի ցուցաբերվում

«2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն այս օրերի ընթացքում բժշկական հետազոտության չի ենթարկվել»,-այս մասին այսօր՝լրագրողների հետ զրույցում հայտնել էԱրմեն Բիլյանի  շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Պաշտպանը նշել է , որ  Արմեն Բիլյանի հետազոտության կազմակերպման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, ընդամենը մեկ հանձանժողով է այցելել եւ «Հարմարվողականության խանգարում» է ախտորոշվել, որը ծիծաղելի է: […]

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փողոց են փակել

«Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քիչ առաջ մի քանի րոպեով փակել են Արշակունյաց պողոտայի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմացի հատվածը։ Նրանք բողոքի այս ակցիայով աջակցություն են հայտնում ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ Նուբարաշենի բանտից իրենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջին, որը, ըստ ցուցարարների, չի […]

Ինչո՞ւ է 29 ամյա ղրղզուհին Երևանում ինքնասպանության փորձ կատարել

Երեւանում հունվարի 4-ին ինքնասպանություն գործելու նպատակով երկրորդ հարկից նետված, Ղրղզստանի քաղաքացի 29-ամյա Նարգիզ Ումարովան, նախնական տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին մի խումբ անձանց հետ փորձել էր ապօրինի հատել հայ-իրանական սահմանը:  Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կանխել էր հանցագործությունն ու ձերբակալել կազմակերպված խմբին: Հարուցվել էր քրեական գործ, ինչի շրջանակում էլ խմբի անդամները կալանավորվել էին, իսկ Նարգիզ Ումարովան տեղափոխվել էր […]

Բողոքի ակցիա ՔԿՎ դիմաց. հանուն` «Սասնա ծռեր»-ի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին փաստաբանները բարձրացրին անցած տարվա դեկտեմբերի վերջից հացադուլի մեջ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի մասին հարցը։ Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, […]

«Իմ մահն եք ուզում, կտեսնեք, ժողովրդին էլ պատասխան կտաք».«Սասնա ծռեր»-ի անդամը վատացավ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի  գործով դատաքննությունը: Դատական նիստի մեկնարկը բուռն էր:  «Սասնա ծռեր»-ի անդամներից`  Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այդ իսկ պատճառով այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց , որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, […]

Վարույթ է ընդունվել ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այսպես, Ն. Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ Ա. Ղազարյանը, գողություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայի սրահից գաղտնի վերցրել է իրեն պատկանող՝ Արմավիրի մարզի […]

Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող 36-ամյա մեղադրյալը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  հայտնաբերվել է 2017թ. օգոստոսին Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Շահինյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի օգոստոսի 14-ին որովայնի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]

Դանակահարություն Աշտարակում

Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Գուրգեն Զ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1995 թ. ծնված Գագիկ Հ.-ի գոտկային […]

Իջևանում ապօրինի որսի ժամանակ մարդ է սպանվել

Օրերս Իջևանում ապօրինի որսի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի