11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարձակվողը 16 տարեկան է, ամեն ինչ սկսվել է սոցկայքի գրառումից․ նոր մանրամասներ Պերմի դպրոցի վրա հարձակումից /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ Պերմ քաղաքում երկու դիմակավորված տղամարդ հարձակվել են տեղի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 8 աշակերտ ու մեկ ուսուցչուհի տարբեր վնասվածքներ են ստացել։ Դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ հարձակման կազմակերպիչը դպրոցի նախկին աշակերտ 16-ամյա Լեւն է, ով «ոգեշնչվել է» ամերիկյան դպրոցներից մեկում տեղի ունեցած մասսայական սպանությունից։ Լեւն ու […]

ՄԻՊ աշխատակիցները այցելել են հացադուլավոր «Սասնա ծռերին»

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են. Այսօր՝ հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

Ռուսաստանում դանակով հարձակվել են դպրոցի վրա․ 8 երեխա վիրավորվել է /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Պերմ քաղաքում երկու դիմակավորված տղամարդ հարձակվել են տեղի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 8 աշակերտ ու մեկ ուսուցչուհի տարբեր վնասվածքներ են ստացել, հայտնում էРИА Новости-ն։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիրահատում են։ Դեպքը տեղի է ունեցել 127 դպրոցում՝ այսօր, տեղի ժամանակով 10:19։ Հանցագործներին ձերբակալել են, առայժմ հայտնի չէ, թե ինչու են նրանք […]

Վարույթ է ընդունվել ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ: Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ […]

Զինվորի ողբերգական մահը «հանելո՞ւկ» է. փաստաբանը բարձրաձայնում է

2016-ի հուլիսի 3-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած զինծառայող Արսեն Մխիթարյանի մահից անցել է շուրջ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը: Տուժողի իրավահաջորդի՝ Արթուր Մխիթարյանի փաստաբան Նորայր Նորիկյանը նամակ է տարածել, որում ասված է. «Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ: […]

Հարձակում՝ Բրյուսելի թուրքաբնակ թաղամասում գտնվող հայկական միության շենքի վրա

Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը: Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի: Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր […]

Սա օդից չի եկել, սա նախագահի, մեր ուժային կառույցների ամենօրյա աշխատանքի արդյունք է

«ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին, մեր նպատակն ու մեր կարծիքը չի փոխվել. ՀՀ-ում որևէ քաղաքացի անգամ իր պաշտոնից, ֆինանսից, օրենքից վեր լինել չի կարող»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վերջին օրերին աղմկահարույց դեպքի մասին, որին մասնակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի