11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով:  Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: […]

ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ ՊՆ սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ։ Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ ՀՀ […]

ՔԿՀ-ում խայտառակ վիճակ է.«Սասնա ծռեր»-ի անդամը չի դիմանում

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին անգամ միջնորդեց, որ իր պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր»  ՔԿՀ: Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները հերթով են քնում, որովհետև սարսափելի իրավիճակ է, հետևաբար Արմեն Բիլյանի հարցը հրատապ լուծում է […]

Փաստաբանները պահանջ են ներկայացրել իշխանություններին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը […]

Դատախազը վիժվածք էր անվանել Արայիկ Խանդոյանին. պաշտպանը մերժվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրող Արամ Արամյանին գործի վարույթից հեռացնելու մասին: «Մեղադրող Արամ Արամյանը իմ պաշտպանյալի նկատմամբ անպարկեշտ արտահայտություն հնչեցրեց, սակայն նրա նկատմամբ միայն նախազգուշական սանկցիա կիրառվեց:Միջնորդում եմ, որ Արամ  Արամյանը հեռացվի […]

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

           Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանը իր օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանին: Բացի այդ, Ա. Մանուկյանը, համաձայնվելով Վ. Ախոյանի […]

«Սասնա ծռեր»-ի երեք անդամի համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել/տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը ընդմիջվել էր Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի հետ կապված: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջումը երկար է տևել, քանի որ «Շտապ օգնության» բրիգադ էր հրավիրվել Սմբատ Բարսեղյանի […]

Միայնակ գայլը վատացավ. «Սասնա ծռեր»-ը պահանջում են իրենց պաշտպաններին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հրաժարվել  էին նիստին մասնակցել, քանի որ իրենց բոյկոտով ցանկանում էին աջակցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին: Նրանք հրաժարվեցին իրենց պաշտպաններից ու լքեցին դատական նիստերի դահլիճը: Դատավորը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանների: […]

«Հայաստանը դառնալու է ոստիկանական երկիր, չի կարողանալու մարդ ազատ խոսել»

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել, Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց, թե տեսանկարահանող սարքավորումները տեղադրելով՝ արդյոք մարդու իրավունքներն են պաշտապանելու: «Թե՞ ավելի վնասելու է՝ սահմանափակելով խոսքի ազատությունը: Ոստիկանության աշխատողները այդ վիճաբանության ժամանակ կհրահրեն, որ մարդիկ չափերից դուրս գան, և իրենք ճիշտ դուրս գան, ինչքանո՞վ […]

Այս հարցի նպատակը ընդդեմ քաղաքացիների չէ, այլ հանուն հասարակական կարգի պահպանության

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել կամ լուսանկարահանել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցը պետք չէ քաղաքականացնել: «Այս հարցի նպատակը ընդդեմ քաղաքացիների չէ, այլ հանուն հասարակական կարգի պահպանության է, հանուն հնարավորություն հըանցագործությունների կանխումն ու կանխարգելումը»,-նկատեց նա: Շարմազանովն ընդգծեց, որ ոստիկանությունը խնդիր չունի օպերատիվ, գաղտնի տեսանկարահանման, եթե հանցագործությունների դեմ պայքարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի