11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Ապաշխարհել ու զղջացել եմ. ցմահ դատապարտյալը՝ դատավորին

 «Նախկինում  մահապատժի  դատապարտված  Ստեփան Գրիգորյանն արդեն  չկա, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ է կանգնած: Դա հնարավոր էր միայն ապաշխարելուց եւ զղջալուց հետո»,-երեկ՝ հունվարի 15-ին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն երեք տարի տարբեր ատյաններում բողոքարկում  է իր վաղակետ ազատման հարցը:  Նշենք, որ այս անգամ ցմահ […]

Ազգային հերոսի տանից գողությունը բացահայտվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք: 2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել […]

Գնելը հոր գիտությամբ լքել է զորամասը. կուրսանտի սպանության գործով վկա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստի ժամանակ  հարցաքննվել է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատար, ավագ սպա, մայոր Դավիթ Դավթյանը: Նա նշել է, որ ամբաստանյալներից բոլորին ճանաչում է:  Դավթյանը հայտնել է, որ դեպքի օրը զորամասում չի եղել: «Դեպքի պահին ես ի պաշտոնե […]

Արգիշտիի փողոցում իրանցիները դանակահարել են իրար

Հունվարի 13-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ վիճաբանություն է: Ժամը 3.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, որը դեպքի վայրում նկատելով ոստիկաններին` ատրճանակը […]

Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում. ՔԿ փոխնախագահ

  «Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում։ Քննչական կոմիտեն կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իրենք ֆինանսավորում են «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիներին:     «Սա այն դեպքերից է, որ մենք պետք է հասկանանք, որ նման դեպքերով հասարակության և իրավապահ […]

«Սասնա ծռերի» անդամը արդեն 26 օր հացադուլի է մեջ է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը շարունակում է նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից սկսած հացադուլը։  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից Henaran.am-ը տեղեկացավ, որ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Սմբատ Բարսեղյանը  գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում:  Հիշեցնենք, որ  «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել: Նրանք […]

«Քթի ծակ է պետք ունենալ»

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների պարտականությունները սահմանել, նաեւ առաջարկում են, որ դեպքի վայրի պահպանության կանոնները սահմանի կառավարությունը:  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեց նախորդ տարի կատարված դեպքերից մեկը, երբ բիլիարդանոցներից պատանդ էին վերցրել. «Նույնիսկ մի դրվագ […]

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար ՀՀ քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ու ներբեռնման տարածման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Գործողությունն իրականացվել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոն»-ի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական […]

Ռազմական ոստիկանության աշխատակիցը հարվածել էր քաղաքացու գլխին

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի