07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Քթի ծակ է պետք ունենալ»

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների պարտականությունները սահմանել, նաեւ առաջարկում են, որ դեպքի վայրի պահպանության կանոնները սահմանի կառավարությունը: 

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեց նախորդ տարի կատարված դեպքերից մեկը, երբ բիլիարդանոցներից պատանդ էին վերցրել. «Նույնիսկ մի դրվագ կար, որ դիպուկահարի վրայով անցորդը քայլում էր: Այդ կադրերը շատ մեծ տարածում գտան եւ տարակուսանք առաջացրին: Դուք այդ իրավիճակը նորմա՞լ եք համարում»: Ղամբարյանը պատասխանեց.

«Մենք շատերս չենք գիտակցում, որ դեպքի վայրում կան ապացույցներ, այդ ապացույցները մասնագետները պետք է հավաքեն: Ունենք խնդիր, եւ այս օրենքի նախագիծը պետք է նպաստի նրան, որ բոլորս քաջ գիտակցենք՝ դեպքի վայրի պահպանությունը լինելու է ուղիղ պարտականություն եւ այն չպահպանելը առաջացնելու է հետեւանքներ»: Փաշինյանն ասաց, որ դեպքեր կան, որ դրա համար ոչ թե օրենսդրական բազա է պետք, այլ քթի ծակ է պետք ունենալ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ