Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հրապարակեց մի տեսագրություն, ուր երևում էր սպանության մեջ կասկածվող անձը: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Ծատուրյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց 54-ամյա Սերգեյ Վարդանյանը:
Կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմնին: