27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իջևանում ապօրինի որսի ժամանակ մարդ է սպանվել

Օրերս Իջևանում ապօրինի որսի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր, եղբոր որդիների և Իջևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ հունվարի 6-ին ապօրինի որսով են զբաղվել Իջևանի Աղայա կոչվող անտառամասում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:

Իրավապահների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Սեյրան Մատինյանը հունվարի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին: Նա ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ այն պատահաբար կրակվել է, որի հետևանքով էլ Կառլեն Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ս. Մատինյանը ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ