17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Սասնա ծռեր»-ի ևս մեկ անդամ հացադուլ է հայտարարել

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։

Դատավոր  Պետրոս Մակյանը հայտնեց, որ դիմում է ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանից: Բարսեղյանը հավադուլ է հայտարարել և խնդրում է միջնորդել, որ տեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ:

Դատավորը նշեց, որ կանդրադառնա միջնորդաությանը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, Սասնիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ