11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոտայքի մարզում փորձել են բռնաբարել 28 շաբաթական հղի կնոջը

Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել: Pastinfo-ի  փոխանցմամբ, ըստ ահազանգի՝ 24-ամյա հղի կնոջ տուն ներխուժած անձնավորությունը նախ ծեծել է նրան, ապա փորձել է բռնաբարել: Բարեբախտաբար կնոջ ամուսինն այդ պահին տուն է վերադարձել և այդկերպ կանխվել է տուն ներխուժած տղամարդու գործողությունները:

Հյուրանոցի լոգարանում պարանոցը կտրած տղամարդու դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում դեկտեմբերի 24-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Ժամը 09։00-ի սահմանում ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակը ամբողջությամբ արյուն է, իսկ համալիրի սենյակի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մ. Ավետիսյանի դին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացած հայտնաբերվածը Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին […]

Սամվել Բաբայանը դիմել է

Լեռնային Ղարաբաղի պաշտւպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:  Նշենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  Սամվել Բաբայանին դատապարտել էր  6 տարվա ազատազրկման:  […]

Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստը չի կայացել: Այս մասին  հայտնում է Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Փաստաբանը նշում է, որ նիստը չի կայացել, քանի որ ինքը չի ներկայացել դատարան: Փաստաբանը հայտնում է, որ այս գործով Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ […]

Մարիխուանան ՀՀ-ում առաջիկայում կապաքրեականացվի՞

Վերջին շրջանում մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ, միգուցե, առաջիկայում Հայաստանում  ապաքրեականացվի  մարիխուանայի օգտագործումը։ Ավելին,  օրերս Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն իր հացազրույցներից մեկում նշել էր՝   վստահ  է, որ մարիխուանայի օրինականացումը ժամանակի խնդիր է։ Անդրադառնալով այս թեմային՝  իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․  «Ելնելով՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի այն կարծիքից, թե իբր […]

Կեղծ կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվեց

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 67 շիշ հայտնի ապրանքանիշի […]

Ներում կշնորհվի ցմահ դատապարյալներին. Ժողովուրդ

Թերթի տեղեկություներով’ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմ­նարկներում այս օրերին տեղեկություն­ներ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում: Ըստ տա­րածված խոսակցությունների՝ քրեակա­տարողական հիմնարկի ղեկավարությու­նից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտ­յալի դեպքում հնարավոր կլինի ներում […]

Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականները Հայաստանում են. Հրապարակ

Դեկ­տեմբերի 18-ին Հայաստան են ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից՝ մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հերթական՝ 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը: Թերթի տեղեկու­թյուններով՝ քրեական հեղինակու­թյունների քանակն այս տարի ան­նախադեպ մեծ է եղել՝ 600-ից ավե­լի մարդ է ժամանել Հայաստան:   Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում […]

Կառավարությունն «արհամարհում» է ՓՊ-ին /տեսանյութ/

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին, թե  իր սեփական  գնահատմամբ Կառավարությունն «արհամարհում» Փաստաբանների պալատին: Մեկնաբանելու փոխարեն Արա Զոհրաբյանը հորդորեց դիմել հենց Կառավարությանը: Մյուս դիտարկմանը, թե արդյոք ուշ չէ՞ հիմա ասուլիս հրավիրելու համար, երբ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Պալատի նախագահն արձագանքեց. «Մինչեւ հունվարի 1-ը ժամանակ կա»: Մանրամասները՝ տեսանյութում:

Սուտ մատնության երեք դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչները, հանիրավի մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այսպես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի