28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարիխուանան ՀՀ-ում առաջիկայում կապաքրեականացվի՞

Վերջին շրջանում մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ, միգուցե, առաջիկայում Հայաստանում  ապաքրեականացվի  մարիխուանայի օգտագործումը։ Ավելին,  օրերս Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն իր հացազրույցներից մեկում նշել էր՝   վստահ  է, որ մարիխուանայի օրինականացումը ժամանակի խնդիր է։

Անդրադառնալով այս թեմային՝  իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․  «Ելնելով՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի այն կարծիքից, թե իբր Մարիխուանայի (պաշտոնական անվանումը`կաննաբիս) օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է, պետք է ասեմ՝ դա վատագույն սխալը կլինի Կառավարության կողմից։ Դա  հասարակության համար չափազանց տխուր երևույթ է,  և որքան էլ ահռելի գումարներ շրջանառվեն, դա ոչինչ է մարդկային կյանքի և առողջության  համեմատ, քանզի բոլորս ենք գիտակցում, թե առհասարակ ինչպիսի ազդեցություն է թողնում թմրանյութը մարդու օրգանիզմի վրա։ Թմրանյութերը   օրգանիզմի ֆունկցիաների խանգարման են հանգեցնում։  Հետևապես,  ոչ թե պետք է օրինականացնել սա, այլ այս «բիզնեսի» կանխարգելման ուղղությամբ պետք է կոնկրետ, կոշտ և շոշափելի գործողություններ իրականացվեն, քանի որ ռիսկայնությունը մարիխուանայի օրինականացման դեպքում  այս թմրանյութն  օգտագործողների թիվը կշատանա և չկա երաշխիք, որ նրանք չեն դառնա երկարաժամկետ օգտագործողներ, իսկ երկար ժամանակ կաննաբիս օգտագործելը հանգեցնում է հոգեկան մի շարք հիվանդությունների, ինչպես նաև դժվար կլինի դեռահասներին, անչափահասներին հետ պահել թմրադեղերից»։

 Իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը շեշտեց՝ եթե մարիխուանայի վաճառքը, օգտագործումը ապաքրեականացվի, ապա   այս թմրամիջոցը կդառնա ավելի հասանելի, բացի այս՝ այդ պարագայում բացառված չէ մյուս տեսակների օրինականացման պայքարի առաջ գալը:

«Թմրամիջոցի մի տեսակն օրինականացնելուց հետո դժվար կլինի երեխաների մոտ ձևավորել բացասական մոտեցում ավելի ուժեղ թմրադեղերի նկատմամբ: Գիտնականները պարզել են, որ մարիխուանան պարունակելով փսիխոակտիվ նյութեր,  կոնկրետ չի ազդում  ինչ-որ օրգանի վրա,  նրա ազդեցությանը կարող են ենթարկվել ուղեղի բոլոր հատվածները, ավելին՝ Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ դեռահասության տարիքում մարիխուանա օգտագործելու դեպքում  մարդու ուղեղը սկսում է սխալ զարգանալ, նախաճակատային կեղևի զարգացման շեղումներ են նկատվում, իսկ այդ հատվածը պատասխանատու է  որոշումների կայացման, ղեկավարման ու ինքնակառավարման գործոնների հետ: Ամենախաբուսիկ զգացողությունը այն է, որ այն սկզբնական  շրջանում այս թմրամիջոցն  օգտագործողները կարծում են, որ կարող են հրաժարվել թմրանյութից, երբ ցանկանան: Ցավոք, շատ ուշ են հասկանում, որ սկզբնական շրջանում իրենք չեն ցանկանում հրաժարվել, իսկ հետո արդեն օրգանիզմը չի կարողանում հրաժարվել դրանից։
Հայաստանում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելը պատժվում է տուգանքով կամ կալանքով, ինչպես նաև ՀՀ օրենքն արգելում է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ապօրինի շրջանառություն իրականացնելը, դրանց պատրաստման համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ, գործիքներ արտադրելը, ձեռք բերելը, պահելը, հաշվառելը, փոխադրելը, առաքելը, դրանք հափշտակելն ու շորթելը, ինչպես նաեւ թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը, կեղծելը, թմրամիջոցներ գործածելը, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելն ու աճեցնելը եւ այլն: 
Հայաստանում հատկապես երեխաների շրջանում անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի վրա թմրանյութերի, նիկոտինի և ալկոհոլի վնասակար ազդեցության մասին տեղեկացվածության մակարդակը:
Այնուամենայնիվ,   ամենքս պետք   է  գիտակից և պատասխանատու լինենք մեր ցանկացած քայլերի, որոշումների և գործողությունների համար, քանի որ դրանցից տուժում են անմեղ և անտեղյակ մարդիկ, ովքեր զոհ են դառնում իրենց թուլությանը, որը խորանալով դառնում է խրոնիկ հիվանդություն և բերում կախվածության», –  եզրափակեց իրավաբանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ