07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստը չի կայացել: Այս մասին  հայտնում է Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանը նշում է, որ նիստը չի կայացել, քանի որ ինքը չի ներկայացել դատարան:

Փաստաբանը հայտնում է, որ այս գործով Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

Նշենք, որ այս գործը մակագրված է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Մարաբյանին։ Հաջորդ դատական  նիստը նշանակվել է հունվարի 9-ին։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ