11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերելակում ավազակային հարձակում են գործել անչափահասի նկատմամբ.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ. ծնված բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI […]

Փաստաբանների պալատին ցանկանում են խաղից հանել. ՓՊ նախագահ/տեսանյութ/

«Փաստաբանների պալատն 80-ից ավելի սանկցիաներ է ստացել: ՓՊ խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է: Այս առումով, այո, գուցե դատավարական գործընթացի ազդեցության տեսանկյունից ՓՊ-ն պետական մարմինների համար շրջանցելու ենթակա մարմին է, որովհետեւ ՓՊ-ին որեւէ մարմին չի կարող ճնշել: Հետեւաբար, մտածում են՝ գուցե ՓՊ-ին պետք է խաղից դուրս հանել եւ անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա»,-այսօր՝ դեկտեմբերի 22-ին […]

Ներքին և արտաքին սպառնալիքները չեն պակասում, երբեմն քողարկված բնույթ են կրում. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված նիստին ԱԱԾ աշխատակիցներից բացի ներկա են եղել համակարգի վետերաններ, հյուրեր: Ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու մեկ անգամ ևս […]

Դիլիջանում ապօրինի ծառահատումների համար նախկին պաշտոնյան է մեղադրվում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. […]

Երևանում սպանություն է տեղի ունեցել

Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում շտապօգնության խումբը Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխել 60-ամյա մի տղամարդու. Henaran.am-ին հայտնել է ստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Կամիկաձեների միություն չենք.կոչ ԱԺ նախագահին/տեսանյութ/

«Ազգային ժողովում որոշ կենսական նշանակություն ունեցող օրինագծեր շրջանառության մեջ են դրվում և ընդունվում են առանց լուրջ քննարկումներ անելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՓՊ նախագահի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ առնվազն պետք է հաշվի առնվեն փաստաբանների, դատավարական մարմինների և դատախազության մարմինների կարծիքը: Արա Զոհրաբյանը անդրադարձավ փաստաբանների և դատախազների նկատմամբ […]

Նամակ Սորոսի հիմնադրամին՝ դադարեցրեք

Դեկտեմբերի 20-ին  «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամները նամակ են հանձնել  «Բաց հասարակություն – Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի գրասենյակին և պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքում քայաքայիչ գործունեությունը: Նամակի բովանդակությունը ներկայացված է ստորև: Նամակ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամին Հարգելի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի ադմինիստրացիա, Ձեզ ենք դիմում «Ժողովրդի ձայնը»  հասարակական ակումբի և Հայաստանի բազմաթիվ […]

Ոստիկանության աշխատակիցների դանակահարության դեպքի առթիվ հարուցված նոր քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում 26.11.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 26.11.2017թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ գտնվող շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած […]

Շքամուտքում բնակիչը ենթարկվել է ավազակային հարձակման

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են […]

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, ՀՀ  ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի