07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Նամակ Սորոսի հիմնադրամին՝ դադարեցրեք

Դեկտեմբերի 20-ին  «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամները նամակ են հանձնել  «Բաց հասարակություն – Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի գրասենյակին և պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքում քայաքայիչ գործունեությունը: Նամակի բովանդակությունը ներկայացված է ստորև:

Նամակ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամին

Հարգելի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի ադմինիստրացիա,

Ձեզ ենք դիմում «Ժողովրդի ձայնը»  հասարակական ակումբի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների անունից: Հետևելով Սորոսի հիմնադրամի գործունեությանն ամբողջ աշխարհում` ակնհայտ է դառնում, որ դրանց հիմնական նպատակն է ոչնչացնել ավանդական հասարակությունների արժեքները և բացասական կերպով ազդել ինքնիշխան պետությունների ներքաղաքական գործընթացների վրա:

«Բաց հասարակություն» հիմնադրամն ունի ներկայացուցչություններ աշխարհի 100 երկրներում: 1980-ականների կեսերին այդ կազմակերպությունն աջակցում էր Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների հասարակական սեկտորին: Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները մեղադրվում են Լեհաստանում հակակառավարական դրսևորումների մեջ, ինչպես նաև Ռումինիայում, Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում պաշտոնյաների հեղինակության ոտնահարման մեջ: Այսօր ամբողջ աշխարհում սկսվել է «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության դեմ արշավ: ԱՄՆ-ում, որը նույնպես միացել է այդ արշավին, հավաքվել է  քաղաքացիների 100 000 ստորագրություն, որով նրանք պահանջում են Սորոսին ահաբեկիչ ճանաչել և արգելել նրա կառույցների գործունեությունը:

Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում Սորոսի հիմնադրամը որոշ հայկական ՀԿ-ներին պաշտոնապես տրամադրել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար §ժողովրդավարական արժեքների¦ զարգացման նպատակով: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորում է ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս քննադատության ենթարկեն Հայաստանի պաշտպանության նախարարության «Ազգ-բանակ» հայեցակարգը, կասկած չի մնում, որ ձեր հիմնադրամի մտադրությունները լավագույնը չեն, իսկ հիմնական նպատակն է աջակցել քաղաքական նշանակության ծրագրերին և զբաղվել ապակառուցողական գործունեությամբ:

«Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամը շատ տարիներ Հայաստանում նպաստում է հայ հասարակության համար խորթ արժեքների տարածմանը` ԼԳԲՏ համայնքի աջակցման, ֆեմինիզմի գաղափարախոսության և քայքայիչ օրինագծերի միջոցով: Հենց ձեր հիմնադրամի ջանքերի շնորհիվ Հայաստանում ընդունեցին ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, իսկ 2018-ին նախատեսվում է ընդունել սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքը:

Մենք դիմում ենք ձեզ և հայտարարում, որ Հայաստանում մեկնարկվել է ստորագրահավաք երկրում ձեր կազմակերպության գործունեությունը արգելելու նպատակով: Այս պահին ստորագրահավաքն իրականացվում է ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Մենք պահանջում ենք, որ դուք անհապաղ դադարեցնեք ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են հայ ժողովրդի արժեքների քայքայմանը և այլևս չխառնվեք Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության ներքին գործերին:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կդիմի կառավարությանը Հայաստանում ձեր կազմակերպության գործունեությունը դադարեցնելու պահանջով:

 «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի կազմկոմիտե

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ