30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կամիկաձեների միություն չենք.կոչ ԱԺ նախագահին/տեսանյութ/

«Ազգային ժողովում որոշ կենսական նշանակություն ունեցող օրինագծեր շրջանառության մեջ են դրվում և ընդունվում են առանց լուրջ քննարկումներ անելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

ՓՊ նախագահի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ առնվազն պետք է հաշվի առնվեն փաստաբանների, դատավարական մարմինների և դատախազության մարմինների կարծիքը:

Արա Զոհրաբյանը անդրադարձավ փաստաբանների և դատախազների նկատմամբ որպես տույժ սահմանվող 100 հազար դրամին. «ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է դատավարական օրենսգիրքը: Օրենսդիրը առաջ է քաշում այն վարկածը, որ կարող են լինել անբարեխիղճ փաստաբաններ և դատախազներ: Մինչդեռ քիչ չեն  նաև անբարեխիղճ դատավորները:Մենք այսօր չունենք երաշխիքներ անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու համար: Ստացվում է, որ որոշ փաստաբաններ կարող են մեկ օրում տուգանվել մեկ միլիոնը գերազանցող տուգանքով: Դատավորը կարող է  մեկ օրվա մեջ 10 անգամ սանկցիա կիրառել իրեն հակադրվող փաստաբանի նկատմամբ: Մյուս անգամ փաստաբանը կարող է կաշկանդվել: Եթե օրենսդիրը գտնում է, որ այս կերպ կարող է կարգավորվել փաստաբան-դատավոր-դատախազ հարաբերությունները, ապա մեզ պետք է տա համապատասխան երաշխիքներ, որ անբարեխիղճ դատավորը անարգելք չի գործի»:

Արա Զոհրաբյանը կոչ է անում ԱԺ նախագահին այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպել և փաստաբաններին տալ հիմնարար երաշխիքներ:

«Կամիկաձեների միություն չենք և չենք պատրաստվում մեր գործը թողած շախմատ խաղալ»,-ընդգծեց Արա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ