25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաստաբանների պալատին ցանկանում են խաղից հանել. ՓՊ նախագահ/տեսանյութ/

«Փաստաբանների պալատն 80-ից ավելի սանկցիաներ է ստացել: ՓՊ խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է: Այս առումով, այո, գուցե դատավարական գործընթացի ազդեցության տեսանկյունից ՓՊ-ն պետական մարմինների համար շրջանցելու ենթակա մարմին է, որովհետեւ ՓՊ-ին որեւէ մարմին չի կարող ճնշել: Հետեւաբար, մտածում են՝ գուցե ՓՊ-ին պետք է խաղից դուրս հանել եւ անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա»,-այսօր՝ դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ , անդրադառնալով հարցին, թե արդյոք փաստաբանի հանդեպ դատավորի կողմից տուգանք կիրառելու իրավակարգավորումը պայմանավորվա՞ծ է այն փաստով, որ «Սասնա ծռերի» որոշ պաշտպանների մասնագիտական գործունեությունը դուր չի գալիս դատավորներին, եւ նրանց ցանկանում են տուգանքներով լռեցնել, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը, որը դատավորին թույլ կտա մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանել փաստաբանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ