06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ.փաստաբանի խոսափողը վերցրին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան  Հայարփի Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ: Պաշտպանը նշեց, որ Հովհաննես  Հարությունյանի կյանքին և  առողջությանը վտանգ է սպառնում:

«Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ, ու մինչ օրս պատշաճ բուժում չի իրականացվել»,-նշեց Հայարփի Սարգսյանը:

Դատավոր Արթուր Օհանյանըընդհատեց պաշտպանին  .«Կրկնվելու կարիք չկա»,-ասաց դատավորը հավելելով , որ ծանոթ է խնդրի և եթե պաշտպանը խնդիր է տեսնում, պետք է բողոքի ՔԿՀ-ին, ոչ թե իրեն:

Հայարփի Սարգսյանն առարկեց՝ընդգծելով, որ դատավորն իրավունք չունի իր խոսքի իրավունքը սահմանափակել: Նա շարունակեց խոսել, դատավորն էլ հրահանգեց փաստաբանի ձեռքից խոսափողը վերցնել:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ