13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արգամիչը Սյունիք է մեկնել հատուկ առաքելությամբ

Ազգային ժողովի նախկին խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր ուղղաթիռով Սյունիք է մեկնել: Հանգստյան օրերին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանի այցից հետո Աբրահամյանի  շտապ մեկնելը տարակուսանքի առիթ տվեց: Մամուլն այս այցը պայմանավորեց Սարգսյան-Աբրահամյան հակասությամբ, ինչն այդքան էլ այդպես չէ: Henaran.am-ի տեղեկություններով, Աբրահամյանը Սյունիք մեկնել է` հաշտեցնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ […]

Կանխվել է հինգ ցմահ դատապարտյալի փախուստի փորձը

Մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը: “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում: Henaran.am-ին […]

Թամամի գլխին էլ է՞ սարքել. /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը մարտի 6-ին  նշանակված   ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը հետաձգվեց մինչեւ մարտի 14-ը: Այսօր Թամամյանը կցկտուր պատասխանեց լրագրողների հարցերին: Թե ինչ է սպասվում նրան` հարցին Թամամյանը ցույց տալով դատավորի աթոռը` ասաց, որ դատարանից է կախված ամեն ինչ: Լրագրողները նախկին փոխոստիկանապետին ասացին, որ ՃՈ նախկին […]

Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մարտի 6-ին  նշանակված էր  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Փաստաբաններն եւ պետական մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանի դահլիճում էին, ներկա էր նաեւ նիստերի քարտուղարը: Նիստի նշանակված ժամից մոտ կես ժամ ուշացումով դատական նիստը մեկնարկեց, սակայն ամբաստանյալ  Արմեն […]

Թմրանյութ` սուրճի բաժակում

Մարտի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ` 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ: Ըստ տղամարդու հայտարարության՝ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է  ներարկման եղանակով իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում […]

Երեւանյան մի գիշերը սփյուռքահայ գործարարների վրա ծանր նստեց

Օրերս, սփյուռքահայ 2 գործարար, երբ վայելում էին երեւանյան գիշերը, որոշեցին նաեւ մի քիչ զվարճանալ: Նրանց գերում է քաղաքապետարանի մերձակայքում կանգնած մի աղջիկ եւ ծառայությունների ցանկն ու գները ճշտելուց հետո աղջիկը նստում է նրանց մեքենան: Ճանապարհի կեսին պարզելով, որ իրականում աղջիկ չէ, այլ տղա է, տրանսսեքսուալին իջեցնում են, մի լավ քոթակում: Վերջինս “հաթաթա” է տալիս գործարարներին` […]

Աշոտյանը չի կարող առանց հայհոյանքների` բարոյական գնահատական տալ. Երկիր

Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն գյուղի դպրոցում 14-ամյա աղջկա նկատմամբ կատարված սեռական ոտնձգության առնչությամբ գյուղապետ եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցվել է քրեական գործ` “Ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու” հոդվածի հատկանիշներով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Սյունիք կատարած այցի ժամանակ, լրագրողներին ներկայացնելով իր կարծիքը, ասել է. “Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նա […]

Ախթալայի կոմբինատը վաճառվո՞ւմ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի`  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Թաշճյանը որոշել է վաճառել նախ եւ առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես “լավ չեն”: Տեղեկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը  զրուցել է տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, […]

Ռուբեն Հայրապետյանի որոշումը. հայկական ֆուտբոլի ճակատագիրը

Փետրվարի 28-ին` Սերբիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստիպված էր փակել իր Ֆեյսբուքյան էջը, քանի որ իր իսկ խոսքերով` “գրոհ” էր սկսվել Հայրապետյանի դեմ: Բանն այն է, որ 2:0 հաշվով պարտությունից հետո, Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ “տղաների  խաղի վրա ստվեր գցեց դարպասապահ Մելիքսեթյանը”: ” Ցավում եմ, բայց դուք […]

Անժելայի տղամարդիկ դատարանում կանգնել են դեմ հանդիման

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ դռնփակ նիստում շարունակվեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա  մեղադրվում է  Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսին Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրական բնույթ ունեցող նկարների տարածման մեջ: Ըստ Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի