13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հեշտ չէ կնոջը քաղաքականության մեջ

“Մենք բոլորս շատ կարեւոր ենք տղամարդկանց համար, դառնանք ավելի կարեւոր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանանց միջազգային օրվան ընդառաջ նման ցանկություն հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ թեմայով քննարկմանը ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, որ հարցն ավելի շուտ ոչ թե քաղաքական է, այլ` քաղաքակրթական: Կին պատգամավորը նշեց, որ կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին միայն հարստացնում […]

Մարտի 8-ին ընդառաջ. Աֆղանստանում սահմանափակում են կանանց իրավունքները

Նախօրեին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հավանության է արժանացրել հոգեւոր խորհրդի առաջարկած օրենքը, ըստ որի սահմանափակվում են կանանց իրավունքները, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ըստ օրենքի` աֆղան կանանց չի թույլատրվում խոսել հասարակական վայրերում, այդ թվում` աշխատավայրում այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հարազատները չեն: Կանայք պետք է սովորեն տղամարդկանցից առանձին, ինչպես նաեւ չճամփորդեն առանց տղամարդու ուղեկցության: Քաբուլում տեղի […]

Ով պետք է գնահատի ոստիկանին. ոստիկանապետը պահանջում է վերափոխվել

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում  է ունեցել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշել է, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ընդգծեց […]

“Էրեխուն կպել ա, դա մարդ ա՞ …”. բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետը ձերբակալված է

Ըստ ոստիկանության` մարտի 6-ին կալանավորվել է  Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ): Հիշեցնենք, որ գյուղապետը աշխատում էր նաեւ դպորցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ մեղադրվում է 14-ամյա աշակերտուհուն`  Ա.Պ.-ին բռնաբարելու մեջ: Հարուցված քրեական գործը նախ “Անառակաբարո գործողություններ կատարելու” հատկանիշներով էր, որից հետո […]

Լրագրողը դիմել է գլխավոր դատախազին. Հայկական ժամանակ

 “Հայկական Ժամանակ” թերթը գրում է, որ թերթի լրագրող  Հայկ Գեւորգյանը, որի դեմ այս տարվա հունվարի 13-ին “վրաերթ” պայմանական անունով ոստիկանական սադրանք էր կազմակերպվել, երեկ նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում Գեւորգյանը դատախազին ընդամենը տեղեկացրել է, որ իրենից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանների կողմից ապօրինաբար առգրավված մեքենան, որը սպասարկում է խմբագրությանը եւ […]

Կուսակցությունները 100 մլն դրամի իրավունք ունեն. Ժամանակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը “Ժամանակ” օրաթերթին տեղեկացրել է, որ ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ներով քարոզչության, դահլիճների վարձակալության եւ քարոզչական պաստառների համար յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրավունք ունի ծախսել առավելագույնը 100 մլն դրամ: Ի դեպ, դա ընդհանուր թիվ է, որեւէ սահմանափակում չկա, եւ կուսակցությունն ինքն է որոշելու, թե այս 3 ուղղություններից […]

Ճանապարհային ոստիկանապետը չի նկատել, որ մեքենան “հավաքել ա” պատը. առայժմ նախազգուշացում

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանությունից, ավարտվել է ճանապարհային ոստիկանության Կապանի բաժնի պետ Անդրանիկ Շավոյանի նկատմամբ ծառայողական քննությունը: Հիշեցնենք, որ նա իր ծառայողական ավտոմեքենայով փետրվարի 15-ին  մտել էր Կապանի քաղաքապետարանի բակ, հասել մինչեւ  մուտքի աստիճանները: Ծառայողական քննության արդյունքում լսելով  բոլոր կողմերին, վերադասը որոշել է բավարարվել զգուշացումով, քանի որ “Շավոյանը 22 տարի աշխատում է համակարգում, ոչ մի […]

Վարչապետի հորդորով ՕԵԿ-ը կզիջի՞ Վարագյաններին

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, անկախ պատգամավոր Մխիթար Վարագյանը դիմում է ներկայացրել` ՀՀԿ շարքերն ընդունվելու համար:  Թիվ 36 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վարագյանի դեմ այս անգամ իր թեկնածությունն է առաջադրելու ՕԵԿ անդամ, Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը: Մեր տեղեկություններով, Վարագյանը իր դիմաց լուրջ մրցակից ակնկալելով` ցանկացել է հանրապետական  դառնալ: Հունան Պետրոսյանը  Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրն է, […]

Սահմանվել է ընտրական հանձնաժողովներում լրագրողների հավատարմագրման կարգը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012 թվականի հունվարի 31-ին ընդունել է ‘Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին’ թիվ 18-Ն որոշումը։ Նշված որոշմամբ հաստատված կարգը սահմանում է լրագրողի հավատարմագրման կանոնները եւ հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը եւ այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն […]

Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Ձեւավորված ավանդույթի համաձայն` մարտի 2-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վարչական դատարանի դատավորներին ներկայացրեցին նորանշանակ դատավորին: Դատավորների հետ նման հանդիպումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի